Posted in մայրենի

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան — իջան

շար եկան — շարվեցին

մաղ տալ — մաղելով

շաղ տալ — տարածել, սփռել

քող կապել — ամուսնանալ

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Բանաստեղծության մեջ նկարագրվում է թե աշնանը ինչ է լինում՝ հորդ անձրև, քամի, տերևաթափ՞

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար- վեր

պաղել- տաքանալ

հեռու- մոտիկ

վառել- մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստիր:

Հեղինակ՝

Ես Վաչե Վելիցյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արևմտյան դպրոցի 5.2 դասարանում, սիրում եմ խաղալ baskedbol իսկ հեռախոսաին խաղերից սիրում եմ roblox

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s