Posted in մայրենի

Համո Սահյան. Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի, թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Առաջադրանքներ1. Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը:

Մայրամուտի ժամանակ ստվերներ են ընկնում, որն էլ նմանեցնում է վիզը երկար ջուր խմող կենդանու հետ, իսկ քամին էլ տարբեր ուղղություններով է շարժվում:

2. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Արևը մայր մտնելու տեսարանը, որովhետև այն շատ գեղեցիկ է: Մայրամուտն անվանում են նաև վերջալույս: Իմ մայրիկի անունը Վերջալույս է, նաև այդ պատճառով եմ սիրում վերջալույսի տեսարանը:

3. Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ:

ծիրանագույն, ոսկեգույն

4. Դիտարկի՛ր մայրամուտը և ֆոտոխցիկի օգնությամբ ներկայացրու մայրամուտի տարբեր պահեր

5. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:

Ծիրանագույն և ոսկեգույն արևի շողերով, ոսկե բոցի նման արևի գույնով և մայրամուտի ժամանակ տեսած ստվերներով:

Հեղինակ՝

Ես Վաչե Վելիցյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արևմտյան դպրոցի 5.2 դասարանում, սիրում եմ խաղալ baskedbol իսկ հեռախոսաին խաղերից սիրում եմ roblox

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s