Posted in մայրենի, Uncategorized

ԱՌՅՈՒԾ

Ամենահզոր և զորեղ գիշատիչը առյուծն է: Չէ՞ որ հենց այնպես չեն նրան կոչում կենդանիների արքա: Հնագույն ժամանակներից առյուծը համարվում էր խիզախության, տղամարդկության և քաջության խորհրդանիշը:

Առյուծին մեծարում էին դեռ հազարավոր տարիներ առաջ, նրան պատկերում էին պետությունների գերբերի ու դրոշների վրա: Առյուծներ հնում կարելի էր տեսնել երկրագնդի գրեթե բոլոր անկյուններում: Բայց հիմա նրանց կարելի է հանդիպել միայն Աֆրիկայում և Հնդկաստանում: Հնդկաստանում վերջին տվյալներով ապրում է մոտ 300 առյուծ: Աֆրիկյան առյուծները համարվում են վտանգված տեսակ, իսկ ասիական առյուծները արդեն անհետացման եզրին են: Առյուծների անհետացման հիմնական պատճառը մարդն է, ով ոչնչացնում է նրանց բնակավայրերը:

Առյուծները համարվում են մոլորակի ամենահայտնի կենդանիներից մեկը։ Այս  գիշատիչներն ունեն իրենց տարածքները, որը նրանք պաշտպանում են և որի համար միշտ պատրաստ են պայքարի մեջ մտնել։ Առյուծները միմյանց նկատմամբ ընկերասեր են: Իրար ողջունելիս թեթևակի շփվում են դեմքերով:

Բնության մեջ հնարավոր չէ գտնել երկու միանման առյուծ: Նրանց մռութը միշտ տարբեր է, այնպես, ինչպես մարդու մատնահետքերը: Առյուծների մյուս տարբերակիչ հատկանիշը շքեղ բաշն է, որով օժտված են միայն արու առյուծները: Թե որքան գեղեցիկ ու փարթամ կլինի բաշը, կախված է առյուծի տարիքից, բնակության վայրից և առողջությունից: Բայց բաշը միայն գեղեցկության համար չէ: Այն նաև պաշտպանում է առյուծին կռիվների ժամանակ:

Առյուծը մեծությամբ երկրորդ կատվազգին է և փոքր է միայն վագրից: Նրա քաշը կարող է հասնել մինչև 250 կգ: Բայց երբ առյուծիկը նոր է լույս աշխարհ գալիս, նրա քաշը 1 կգ-ից ավելի չի լինում: Փոքրիկ կորյունի աչքերը փակ են լինում 10 օր, իսկ քայլել նա սկսում են միայն 15-րդ օրը: Նրան կաթով կերակրում է ոչ միայն մայր առյուծը, այլը առյուծների խմբի բոլոր էգերը: Մռնչալ առյուծները սկսում են միայն 2 տարեկանում: Արդեն հասուն առյուծի մռնչյունը լսելի է լինում մինչև 8 կմ հեռավորության վրա:

Առյուծն ունի ամենափոքր սիրտը բոլոր գիշատիչների մեջ: Փոխարենը նա ունի հրաշալի տեսողություն և գիշերը տեսնում է 6 անգամ ավելի լավ, քան մարդը:  Առյուծը չափազանց շատ է սիրում քնել. նա քնած է անցկացնում օրվա 20 ժամը:

Առյուծները շատ ընկերասեր են իրենց պրայդում ապրող ազգակիցների հանդեպ: Հանդիպելիս նրանք քնքշորեն հպվում են միմյանց գլուխներով իբրև ողջույնի նշան: Առյուծը որս է անում միայն քաղցից դրդված: Եթե առյուծը քաղցած չէ, նա բարեկամաբար է տրամադրված նաև այն կենդանիների հանդեպ, որոնք ծառայում են նրա համար իբրև ուտելիք և վերջիններս կարող են հանգիստ զբոսնել առյուծի կողքին:

Հետաքրքիր փաստեր առյուծների մասին.

  1. Հասուն առյուծն ունի 30 ատամ։ Սակայն նա սնունդը չի ծամում, մասերի է բաժանում և այդպես կուլ տալիս։
  2. Բոլոր կատվազգիների մեջ ամենաբարձր հասակը ունեն առյուծները։
  3. Առյուծի մորթու հաստությունը կարող է հասնել 40 սմ։
  4. Հետաքրքիր փաստ է այն հանգամանքը, որ առյուծները կարող են բազմանալ ոչ միայն էգ առյուծների, այլ նաև այլ կատվազգիների հետ։
  5. Առյուծները շատ են սիրում հանգստանալ։ Նրանք որևէ ծառի կամ թփի շվաքում օրական անց են կացնում 20 ժամ։
  6. Առյուծների խումբը կոչվում է պրայդ։
  7. Առյուծներն ունեն շատ փոքր սիրտ։ Կատվազգիների մեջ նրանց սիրտը ամենափոքրն է։
  8. Առյուծների եղունգների երկարությունը կարող է հասնել 7 սմ-ի։
  9. Վերջին 20 տարվա ընթացքում առյուծների քանակը Աֆրիկայում կիսով չափ պակասել է։
  10. Վայրի բնության մեջ առյուծները ապրում են 10-14 տարի, իսկ անազատության մեջ մինչև 11 տարի։
  11. Մինչև 2 տարեկան առյուծները ընդհանրապես չեն կարող մռնչալ:

Հեղինակ՝

Ես Վաչե Վելիցյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արևմտյան դպրոցի 5.2 դասարանում, սիրում եմ խաղալ baskedbol իսկ հեռախոսաին խաղերից սիրում եմ roblox

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s