Posted in մայրենի

ԴՈԲԵՐՄԱՆ ԵՎ ՍԻԲԻՐՅԱՆ ՀԱՍԿԻ

Երեւանում Դոբերման ցեղատեսակի շունը անհանգստացրել է բնակիչներին․ շանը  վրաերթի են ենթարկել

Դոբերման ցեղատեսակն առաջացել է 19-րդ դարի վերջում Գերմանիայում և համարվել է պահապան շուն։ Նրա իսկական նախնիներն անհայտ են, բայց կա կարծիք, որ նա խառնուրդ է մի քանի ցեղատեսակի՝ այդ թվում ռոտվելյերի, սև ու թեն տերյերի և գերմանական պինչերի։ Իր ատլետիկ կառուցվածքով, կտրված ականջներով ու պոչով, հարթ մորթիով դոբերմանն արիստոկրատ տեսք ունի։ Սկզբում այս ցեղատեսակի շների ականջները կտրել են՝ բարձրացնելու ձայները “գտնելու” ունակությունը, իսկ պոչը՝ ավելի սլացիկ տեսք ունենալու համար։ Նա էներգիայով լի և խելացի շուն է՝ համապատասխան ոստիկանության և ռազմական դաշտերին, սպորտային մրցույթներին մասնակցելուն և, իհարկե, ընտանիքի անդավաճան պահապանն ու ուղեկիցը լինելուն։

Ծագումը

19-րդ դարի վերջերին Գերմանիայի Թուրինգիա թաղամասի Ափոլդա գյուղում ապրում էր հարկեր հավաքող Լուիս Դոբերման։ Նրա աշխատանքը գումար հավաքելն էր, ինչը շատ վտանգավոր էր, քանի որ քաղաքի հանցագործները կարող էին հարձակվել նրա վրա գումար հավաքելիս։ Դոբերմանը նաև քաղաքի շուն որսացողն էր։ Նա հաճախ իր հետ վերցնում իր շներից մեկին ապահովության համար։ Հենց Դոբերմանն էլ սկսեց բուծել շներին այն մտքով, որ վերջիններս լինեին իր հավատարիմ ուղեկիցը և անվախ պահապանը։ Եվ բուծման արդյունքում ստեղծվեց դոբերման ցեղատեսակի շունը։ Ցավոք, ոչ մի արձանագրություն չկա այն մասին, թե ինչ շներ է օգտագործել Լուիսը։ Նրա մահից հետո, այս ցեղատեսակն անվանվեց իր անունով։

Առանձնահատկությունները

Նրա տեսքը էլեգանտ է, ոճը՝ ատլետիկ։ Նա խելացի է, զգուշավոր և հավատարիմ։ Դոբերմանը համարձակ պահապան շուն է, ինչպես նաև ընտանիքի սիրելի ուղեկիցը։

Այս ցեղատեսակի մասին թյուր կարծիքը, որ նա ագրեսիվ  և կոպիտ շուն է, տարածում են այն մարդիկ, ովքեր ընդհանրապես չգիտեն նրանց։ Նույնիսկ եթե Ձեր դոբերմանը լինի բարի, մինույն է հարևաններն ու անծանոթները կարող են վախենալ նրանից։ Իրականում այո, նա ուժեղ պահապան է, սակայն սովորաբար նուրբ, զգուշավոր և սիրալիր է։ Նա երբեք «խնդիրներ»  չի փնտրում, բայց անվախ է և պաշտպանում է իր ընտանիքին, երբ նրանց վտանգ է սպառնում։

Դոբերմանը սիրում է լինել իր ընտանիքի կողքին։ Նա ընտանեկան շուն է և չպետք է մենակ թողնել նրան։ Այն մարդիկ, ովքեր ճանաչում են այս “ատլետին”, հաստատում են, որ նա հիանալի ուղեկից է՝ հավատարիմ ու նվիրված։

 Լինելով բացարձակ ակտիվ թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր, նա “պահանջում” է շատ վարժություններ և զբոսանքներ։

Սիբիրյան հասկին աննկարագրելի գեղեցիկ ցեղատեսակ է` խիտ մազածածկույթով, տարբեր գույներով ու նշաններով:  Իրենց կապույտ, բազմագույն աչքերը և արտահայտիչ դիմագծերն ավելի գրավիչ են դարձնում  այս ցեղատեսակին:

Սիբիրյան Հասկի - Hafo.am

Սիբիրյան հասկիների ծագումը

Նրանք ծագումով Սիբիրից են, և դա է պատճառը, որ շատ նման են Սիբիրյան գայլերին։ 

Այս ցեղատեսակի շները  ստեղծված են եղել  սահնակ քաշելու համար: Նրա գեղեցկութունը ստիպում է մարդկանց ձեռք բերել իրեն՝ անտեղյակ լինելով դժվարությունների մասին:

Հասկիների առանձնահատկություները

Նրանք խելացի են, ինքուրույն և սիրալիր բոլորի հանդեպ: Իրենց տերերից շատ ուշադրություն չեն պահանջում, ագրեսիվ չեն և հեշտ են հարմարվում տան այլ շների հետ: Նրանք սիրում են երեխաներին, ջերմ ընդունում տան հյուրերին, ինչպես նաև ներխուժողներին։ Հասկիները չեն օգտագործում իրենց սովորելու ունակությունը և հակված էլ չեն գոհացնելու իրենց տերերին: Նրանց չափազանց դժվար է վարժեցնելը։

Փախչել սիրողները

Հասկիներն ունեն փախչող արտիստի համբավ: Նրանք տնից կփախչեն, երբ հնարավորություն ունենան: Նրանց տերերը պետք է մշտապես ստուգեն փախուստի միջոցները կամ շրջփակեն իրենց բակը բարձր ցանկապատերով, քանի որ այս չարաճճիները կարող են ցատկել դրանց վրայով, պոկել պարանը և գտնել ուրիշ եղանակներ փախչելու համար: Խորհուրդ չի տրվում զբոսնելիս բաց թողնել նրա կապը։ Հասկիներին, անհրաժեշտ է շփվել շատ մարդկանց հետ, բացահայտել նոր վայրեր և փորձություններ, երբ դեռ փոքր են: 

Այս ցեղատեսակը սիրում է քանդել և՛ դրսում, և՛ տանը: Եթե փակեք նրանց ներսում, Հասկիները  կարող են ավերել տունը  և պատճառել շատ մեծ վնաս: Դրսում նրանք սիրում են փորել, կարող են փոս փորել բակում  նույնիսկ ծաղիկների այգում:

Սիբիրյան հասկիները լավ հսկիչներ չեն

Սիբիրյան Հասկիները սիրում են ոռնալ և հազվադեպ են հաչում: Նրանք չեն նախազգուշացնի Ձեզ, երբ ինչ որ մեկը մտնի ձեր տարածք: Այս հրաշքները վատ հսկիչներ են և անծանոթներին չեն կասկածում, ներառյալ գողերին։ Ավելին՝ օգնում են նրանց նախքան սպառնալիք ներկայացնելը:  Փաստն այն է, որ նրանք հակված են բոլորին սիրելուն:

Ինչպե՞ս վարժեցնել հասկիներին

Այս ցեղատեսակի շները  համապատասխան չեն երկչոտ տերերին: Նրանց անհրաժեշտ է ուժեղ տեր: Հասկիներին անհրաժեշտ է վարժեցնել հնազանդվելու համար: Նրանք ունեն  գերբնական հատկություն տարբերակելու դասարանը և տունը` դասարանում հանդես գալով հրաշալի վարքով, իսկ տանը անտեսել հրահանգները:

Սիբիրյան Հասկիներն  ապրել են ոհմակներով և նրանց պետք է այնպիսի տեր, ով կլինի խմբի առաջնորդը:

Հեղինակ՝

Ես Վաչե Վելիցյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արևմտյան դպրոցի 4.2 դասարանում

2 thoughts on “ԴՈԲԵՐՄԱՆ ԵՎ ՍԻԲԻՐՅԱՆ ՀԱՍԿԻ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s