Posted in Հայրենագիտություն

Իմ բնակավայրը, իմ թաղամասը. Երևան 2802

Ես ծնվել և ապրում եմ Դավթաշենում: Այն սահմանակից է Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններին, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, հարում է նաև Կոտայքի մարզին: Բնակչությունը կազմում է 42.4 հազ. մարդ: Դավթաշենի տարածքը եղել է քարքարոտ և ամայի հսկայական տարածք, որը լի էր օձերով և կարիճներով: Դավթաշենը հայտնի է եղել Առաջին գյուղ անվանումով։ Գյուղի բնակիչները 1938 թվականին գաղթել են Ապարանի շրջանի տարբեր գյուղերից: 1939 թվականին` Սասունցի Դավիթ էպոսի 1000-ամյակին, Դավթի անունով Առաջին գյուղը վերանվանվեց Դավթաշենի: 1986 թվականից բնակեցվում է նորակառույց թաղամասը՝ դառնալով Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնը: Դավթաշեն վարչական շրջանը բաղկացած է 4 թաղամասերից, որտեղ կան 193 բազմաբնակարան շենք, Ձոր 1, Ձոր 2, Վան, Հույսի Ավան բնակելի թաղամասերից և սեփական սեկտորից: Դավթաշենում կա 8 փողոց՝ Տիգրան Պետրոսյան, Աղաբաբյան, Փիրումյաններ, Մելքումով, Սասնա ծռեր, Սամվել Գևորգյան, Անաստաս Միկոյան, Անդրանիկ Իոսիֆյան և 1 խճուղի՝  Եղվարդի խճուղի:

Դավթաշենի կամուրջ

Այն միացնում է Արաբկիր վարչական շրջանը Դավթաշեն վարչական շրջանին։ Երկարությունը 496 մետր է, լայնությունը՝ 32, բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 92մ է։ Այն շահագործման է հանձնվել 2000 թվականին։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image.png

Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի /1996թ./

Մատուռ՝ կենտրոնական այգու հարևանությամբ /1990թ./

Տիգրան Պետրոսյանի հուշարձան /2006թ./

Երկրորդ աշխարհամարտում զոհված դավթաշենցիների հուշարձան 1965թ. /

Արցախյան պատերազմի ազատամարտիկների հուշաքար  /2003թ./

Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան /2015թ./

Ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին նվիրված խաչքար /2019թ./Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված խաչքարը /2002թ./ :

Ի դեպ Դավթաշեն վարչական շրջանի մասին նկարահանված տեսաֆիլմի համահեղինակներից մեկը մայրիկս է, ստորև նշված է տեսաֆիլմի հղումը:

Հեղինակ՝

Ես Վաչե Վելիցյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արևմտյան դպրոցի 5.2 դասարանում, սիրում եմ խաղալ baskedbol իսկ հեռախոսաին խաղերից սիրում եմ roblox

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s