Posted in մայրենի

Մխիթար Սեբաստացի

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ — Զոյա Կարապետյան

1676 թվականի փետրվարի 7-ին Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքում՝ վաճառական Պետրոսի ու Շահրիստանի գերդաստանում մանուկ ծնվեց: Պետրոսն իր որդուն հոր պատվին Մանուկ անվանակոչեց: 5 տարեկանում նա գրել-կարդալ գիտեր: Նրանց տուն հաճախ էին այցելում քահանաները: Նրանցից մեկն առանձնանում էր կրոնական մոլուցքով ու տգիտությամբ և Մանուկը, տարվելով այս տգետ քահանայի պատմածով, որոշում է ճգնավոր դառնալ և համոզելով ընկերոջը՝ նրա հետ 10 տարեկան հասակում տնից փախչում է անտառ: Երեխաները մոլորվում են անտառում: նրանց գտնում են մի քարանձավում՝ սովից ուշագնաց: Նույն քահանայի խորհրդով Մանուկը ուսմում է ստանում Սեբաստիայում միանձնուհիների մոտ, որոնք ոչինչ չեն սովորեցնում պատանուն: Միանձնուհիները շուտով մահանում են, և Մանուկն ազատվում է նրանց գերությունից: 15 տարեկան էր Մանուկը, երբ դարձավ Սեբաստիայի սբ.Նշան եկեղեցու դպիր, ձեռնադրվեց սարկավագ և ընդունեց Մխիթար անունը: Սեբաստիայից Մխիթարը մեկնում է Էջմիածին՝ ուսում ստանալու: Նրան ուսուցանում է եպիսկոպոսներից մեկը, ով պատանուն պահում էր իր տանը որպես ծառա: Մխիթարը ստիպված փախչում է Սևանավանք, այնտեղից էլ հիասթափված գնում Բասեն քաղաք՝ ծառայության անցնելով ծխական եկեղեցում: Այստեղ էլ, հիասթափված հայ կղերականների վարքուբարքից, հեռանում է նաև Բասենից և վերադառնալով Սեբաստիա, ձեռնադրվում է կուսակրոն քահանա: Մեկ տարի քահանայություն անելուց հետո Մխիթարը 22 տարեկան հասակում սովորելու նպատակով մեկնում է Կոստանդնուպոլիս: Այստեղ հանդիպում է կաթոլիկ վարդապետ Խաչատուր Էրզրումցուն, որի մոտ ճարտասանություն, քերականություն, աստվածաբանություն և իմաստասիրություն է սովորում: Մխիթարը և Խաչատուր Էրզրումցին ընկերանում են: Պոլսում Մխիթարը հրաժարվում է առաքելական եկեղեցուց և կաթոլիկություն ընդունում, ձեռնադրվում վարդապետ: Նա Խաչատուր վարդապետի հետ 1701 թ. հիմնում է Մխիթարյան միաբանությունը: Մխիթարը Պոլսի Բեյօղլի թաղամասում բնակարան է վարձում, ութ աշակերտի հավաքում և սկսում գրական-գիտական գործունեություն: Մխիթարի գործունեությունը դուր չի գալիս հայ առաքելական եկեղեցուն, և հայ կղերականները հալածանքներ են սկսում նրա դեմ և Մխիթար Սեբաստացին տեղափոխվում է հունական Մեթոն բերդաքաղաք: Այստեղ հողամաս է վերցնում, ձիթենու այգի տնկում, փոքրիկ եկեղեցի կառուցում ու շարունակում գործունեությունը: 1715 թ. սկսված թուրք-վենետիկյան պատերազմի պատճառով Մխիթար Սեբաստացին ստիպված հեռանում է Իտալիա և լքված սբ.Ղազար կղզում, որը ժամանակին բորոտների ապաստարան էր, հիմնում Մխիթարյան միաբանությունը:

Մխիթար Սբաստացի, Մխիթարյան միաբանություն

Մխիթարն իր ընկերների հետ մաքրում է կղզին և դպրոց և կրթարան բացում: Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական, հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Մխիթար Սեբաստացին բազում գրքերի հեղինակ է: Մխիթար Սեբաստացին նաև մեծ մատենադարան հավաքեց սբ.Ղազար կղզում: սկսեց թատերական ներկայացումներ բեմադրել: 1748 թ. մարտին նա ծանր հիվանդացավ, գամվեց անկողնուն և մահացավ ապրիլի 27-ին՝ 72 տարեկան հասակում:

Հեղինակ՝

Ես Վաչե Վելիցյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արևմտյան դպրոցի 4.2 դասարանում

One thought on “Մխիթար Սեբաստացի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s