Posted in Հայրենագիտություն

ԱՄԱՆՈՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Ամանոր. Աշխարհի տարբեր երկրների ավանդույթները

Աշխարհի շատ ժողովուրդներ Ամանորը նշում են հունվարի 1-ին: Տարբեր երկրներում Ամանորը յուրովի են նշում: Նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ սովորույթներ, որոնք հաճախ ծիծաղալի են թվում:

ԻՏԱԼԻԱ-Իտալիայում Ամանորի գիշերը, ըստ ավանդույթի, կախարդական ավելով գալիս է Ձմեռ տատիկը (La Befanan) և երեխաների գուլպաների մեջ դնում նվերներ: Իտալացիները Ամանորի գիշերը պատուհանից դուրս են նետում բոլոր անպետք և հին իրերը:

ԱՆԳԼԻԱ— Ամանորը դիմավորելու ավանդույթը Անգլիայում լի է հյուրասիրությամբ և ջերմությամբ: Անգլիացիները հավատում են, որ Ամանորի իրենց առաջին հյուրը հաջողություն է բերելու իրենց: Նա պետք է տղամարդ լինի, առջևի դռնից ներս մտնի և իր հետ ավանդական նվերներ բերի՝ հաց, ընտանիքի գլխավորի համար՝ գինի կամ ածուխ, այլապես նրան ներս չեն թողնի: Նրանք կարծում են, որ դա ամբողջ տարվա համար հաջողություն է բերում:

ԴԱՆԻԱ— Դանիայում յուրահատուկ ավանդույթ կա: Մարդիկ դռան շեմին մի կույտ ջարդված ափսեներ են պահում, որոնք Ամանորին նետում են դեպի ընկերների դռները: Դա խորհրդանշում է ընկերությունն ու բարեկամությունը: Նրանք կարծում են, որ իր դռան մոտ ամենաշատ ամաններ ունեցողն ամենաշատ ընկերներն ունի:

ՉԻՆԱՍՏԱՆ— Չինաստանում Ամանորը նշելու բավականին հետաքրքիր ավանդույթ կա: Չինացիներն իրենց տան առջևի դուռը կարմիր են ներկում, ինչը խորհրդանշում է երջանկությունը և հաջողությունը: Նրանք պահում են տան բոլոր դանակները, որպեսզի ոչ ոք ինքն իրեն չվնասի, քանի որ դա կարող է ամբողջ տարվա ընթացքում անհաջողություն բերել ամբողջ ընտանիքին:

ԲՐԱԶԻԼԻԱ— Բրազիլացիները հավատում են, որ ոսպը հարստություն և բարգավաճում է բերում: Նրանք սեղանին ընդեղենային ճաշատեսակներ են մատուցում: Բրազիլացիները Ռիո դե Ժանեյրոյի լողափից ոսկեղենով, մոմերով և ծաղիկներով նավ են ուղարկում դեպի օվկիանոս, ինչը նրանց համար խորհրդանշում է առողջություն և երջանկություն:

ԳԵՐՄԱՆԻԱ— Գերմանացիների համար հաջողություն է բերում կապարը: Նրանք հալած կապար են լցնում սառը ջրի մեջ. օրինակ՝ սրտաձև պատկեր ստանալը նշանակում է ամուսնություն , կլոր պատկերը՝ հաջողություն, խարսխաձևը՝ տխրություն:

ՀՈՒՆԱՍՏԱՆ — Սուրբ ծննդից հետո, որը Հունաստանում նշվում է դեկտեմբերի 25-26-ը, հույներըերեխաները, անհամբեր սկսում են սպասել Ամանորին: Դա այն օրն է, երբ Սուրբ Վասիլին (Agios Vasilis) բաժանում է բոլորի նվերները: Այն պահին, երբ երեխաները քնում են, ծնողները տոնածառի տակ դնում են վառած մոմ, կոպեկով խմորեղեն (Vasilopita) և մեկ գավաթ գինի՝ սրբի համար: Սուրբ Վասիլին կխմի գինին, կօրհնի խմորեղենը և տոնածառի տակ կդնի նվերներ: Ամանորին Հունաստանում հանգիստը անցկացնում են քաղաքի կենտրոնում կամ հրապարակում: Աթենքում Սինտագմա հրապարակը նմանվում է հեքիաթային քաղաքի: Հունաստանում Նոր տարվա շեմին երեխաները քայլում են փողոցներով, մտնում տներ և երգում կալանդաներ (kalanda): Կալանդաները ազգային երգեր են, որոնք ստեղծվել են դարերի ընթացքում: Այս երաժշտությունը կարող եք լսել ողջ Հունաստանի տարածքում:

ՌՈՒՍԱՍՏԱՆ— Մինչև XVIII-րդ դարը Ռուսաստանում Նոր տարին նշվում էր ոչ թե հունվարից, ինչպես այժմ, այլ՝ մարտից: Նոր տարին Ռուսաստանում սկսել են տոնել XV-րդ դարից սկսած: Ռուսները շատ կարևոր են համարում այն, որ Նոր տարվա շեմին պետք է մոռանալ բոլոր խնդիրների մասին, հաշտվել բարեկամների և մտերիմների հետ: Պետք է ուրախանալ այս գեղեցիկ տոնին անկախ քո եկամտից, հաջողությունից և անհաջողություններից:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ— Մեծ Բրիտանիայում ուղիղ ժամը 12-ին զանգերն սկսում են բարձր ղողանջել: Երեխաները քնելուց առաջ սեղանին են դնում ափսեներ, որպեսզի Սանտա Կլաուսը նվերներ դնի դրանց մեջ, կոշիկների մեջ՝ չորացած խոտ են դնում՝ Սանտայի էշի համար:

Կուբայում Ամանորը կոչվում է Թագավորների օր։

Հեղինակ՝

Ես Վաչե Վելիցյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արևմտյան դպրոցի 5.2 դասարանում, սիրում եմ խաղալ baskedbol իսկ հեռախոսաին խաղերից սիրում եմ roblox

One thought on “ԱՄԱՆՈՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s