Posted in Հայրենագիտություն

ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՆՈՐ

Ամանորը իմ ամենասիրելի տոներից է: Սիրում եմ Տոնածառի զարդարելու արարողությունը. մայրիկս մեզ հետ միասին զարդարում ենք տոնածառը: Ամենասիրելի պահը ամանորյա նվերներ ստանալն է Ձմեռ Պապիկից, ով ամեն տարի տարբեր տեղեր է դնում մեր նվերները և մենք փորձում ենք գտնել: Ձմեռ Պապը մեզ համար նվերներ է ուղարկում նաև պապիկիս տուն: Շատ եմ սիրում նվերների բացելու պահը: Սիրում եմ հյուր գնալ և հյուր ընդունել:

Հայկական Ամանորը

Հայերը տարբեր ժամանակաշրջանններում Նոր տարին նշել են տարբեր օրեր` Նավասարդ, որը նշում էին օգոստոսին, Նախրաթողի, որը նշում էին հոկտեմբերին կամ Ամանորի, որը 18 դարից մենք նշում ենք հունվարի 1-ին: Հայերի ավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին։ Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել վկայակոչելով գարնան գալուստը։ Այդ օրը նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել։ Օրվա խորհուրդը կրակն էր։ Ամանորը (հին հայերենում՝ «նոր տարի»), հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսի 11-ին և կոչվում էր Ամանոր։ Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր։ Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։ Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք։ Կարելի է ասել, որ մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են։ Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Մեծ Պապուկի։ Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ։ Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը։ Ամենակարևորը Տարեհացն էր` ալյուրից, ընկույզից, չամիչից պատրաստված հաց, որի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո հացը կտրում էին տան անդամների քանակին համապատասխան մասերի կամ տարվա ամիսների քանակով, իսկ որոշ շրջաններում հացը կտրում էին տնային անասունների գլխաքանակով:

Հայերը խմորից թխում էին աշխատանքային գործիքների տեսքով թխվածքներ, որոնք խորհրդանշում էին ընտանիքի եկամտի աղբյուրը` մատնոց, մուրճ, մկրատ, գութան, խնոցի և այլն, կամ զարդարում էին հասկի, փականի, տոպրակների պատկերներով:

Մարզերի մեծ մասում թխվածք էին պատրաստում մարդու տեսքով, որը կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եթե թխելու ժամանակ չամիչն ուռում էր, դա լավ նշան էր, որը խորհրդանշում էր հաջող տարի, եթե չորանում էր` ապա ոչ մի լավ բանի սպասել չարժե։ Այս հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նաև դրանք նվիրում էին տոներին որպես նվեր:

Նոր տարուց առաջ մարդիկ պետք է ազատվեին պարտքերից ու հաշտվեին նեղացածների հետ, որպեսզի տարին հաջող լիներ:

Հյուր գնալը հին ավանդույթ է: Առաջ Նոր տարին սովորաբար տոնում էին բոլորը միասին: Առաջին հերթին մարդիկ այցելում էին գյուղապետին, նրան բերում էին միրգ, գինի ու այլ խմիչք: Հետո գնում էին գյուղի ավագանիների տներ: Քանի որ մինչև Նոր տարի մարդիկ ծոմապահության մեջ էին, ապա մսային կերակուրը բացակայում էր ամանորյա սեղաններից:

Հեղինակ՝

Ես Վաչե Վելիցյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արևմտյան դպրոցի 5.2 դասարանում, սիրում եմ խաղալ baskedbol իսկ հեռախոսաին խաղերից սիրում եմ roblox

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s