Բա’րև զինվոր, ես Վաչե Վելիցյանն եմ: Ես հասկանում եմ, որ դու կարոտել ես քո ծնողներին, ընկերներին և ընտանիքիդ: Դու քո ծնողներին ես պաշտպանում, ինձ, հայրենիքին: Դու և քո ընկերները մեր հարոսներն եք: Դու լիարժեք կատարում ես քո պարտականությունը, պաշտպանում ես մեր հայրենիքը, իսկ ես խոստանում եմ քեզ, որ լավ կկատարեմ իմ պարտականությունը` կսովորեմ, որպեսզի դառնամ լավ մարդ, լավ մասնագետ և հայրենքին պիտանի մարդ:
Եթե դուք չլինեիք մեր սահմանին, ապա մենք չէինք լինի: Հավատում եմ և համոզված եմ, որ ունենք հզոր բանակ, որովհետև մեր բանակում են ծառայում ձեր նման ուժեղ տղաներ, ովքեր ապահովում են իմ, քույրիկիս, եղբորս և բոլոր երեխաների հանգիստ քունը:
Ես հպարտ եմ, որ հայ եմ, ինձ զգում եմ ապահով և վստահ իմ հայրենիքում, որովհետև դու ես ինձ պաշտպանում, դու իմ մեծ եղբայրն ես, ումից դեռ շատ բան պետք է սովորեմ /հենց վերադառնաս, անպայման հանդիպելու ենք, խոստանում ես չէ?/:
Ամեն րոպե վստահ եղեք, որ Ձեզ այստեղ սպասում ենք, կարոտում ենք: Մաղթում եմ Ձեզ խաղաղ ծառայություն և բարի վերադարձ:
One thought on “ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ”