Posted in Հայրենագիտություն, Հաշվետվություն

Հաշվետվություն հայրենագիտություն առաջին ուսումնական շրջան

2020-2021թթ. ուսումնական տարվա առաջին ուսումնական շրջանը շատ հետաքրքիր էր և ինձ համար նաև նոր ուսուցողական նյութերով լի: Ամենասիրելի առարկան հայրենագիտությունն է: Այս ուսումնական տարվա ճամփորդություններից շատ հետաքրքիր էր Քարի լիճ ճամփորդությունը, ամենասիրվածը <<Հայկ և Բել>> և <<Կաղանդ պապ>> նյութերն են: Շատ ուսուցողական էր Էրեբունի թանգարան և ամրոց այցելությունները: Շատ կուզեմ, որ ճամփորդությունները լինեն շարունակական և նոր հետաքրքիր վայրեր բացահայտենք:

ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՆՈՐ

Posted on  •Խմբագրել”ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՆՈՐ”

Ամանորը իմ ամենասիրելի տոներից է: Սիրում եմ Տոնածառի զարդարելու արարողությունը. մայրիկս մեզ հետ միասին զարդարում ենք տոնածառը: Ամենասիրելի պահը ամանորյա նվերներ ստանալն է Ձմեռ Պապիկից, ով ամեն տարի տարբեր տեղեր է դնում մեր նվերները և մենք փորձում ենք գտնել: Ձմեռ Պապը մեզ համար նվերներ է ուղարկում նաև պապիկիս տուն: Շատ եմ սիրում նվերների բացելու պահը: Սիրում եմ հյուր գնալ և հյուր ընդունել:

Հայկական Ամանորը

Հայերը տարբեր ժամանակաշրջանններում Նոր տարին նշել են տարբեր օրեր` Նավասարդ, որը նշում էին օգոստոսին, Նախրաթողի, որը նշում էին հոկտեմբերին կամ Ամանորի, որը 18 դարից մենք նշում ենք հունվարի 1-ին: Հայերի ավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին։ Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել վկայակոչելով գարնան գալուստը։ Այդ օրը նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել։ Օրվա խորհուրդը կրակն էր։ Ամանորը (հին հայերենում՝ «նոր տարի»), հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսի 11-ին և կոչվում էր Ամանոր։ Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր։ Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։ Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք։ Կարելի է ասել, որ մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են։ Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Մեծ Պապուկի։ Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ։ Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը։ Ամենակարևորը Տարեհացն էր` ալյուրից, ընկույզից, չամիչից պատրաստված հաց, որի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո հացը կտրում էին տան անդամների քանակին համապատասխան մասերի կամ տարվա ամիսների քանակով, իսկ որոշ շրջաններում հացը կտրում էին տնային անասունների գլխաքանակով:

Հայերը խմորից թխում էին աշխատանքային գործիքների տեսքով թխվածքներ, որոնք խորհրդանշում էին ընտանիքի եկամտի աղբյուրը` մատնոց, մուրճ, մկրատ, գութան, խնոցի և այլն, կամ զարդարում էին հասկի, փականի, տոպրակների պատկերներով:

Մարզերի մեծ մասում թխվածք էին պատրաստում մարդու տեսքով, որը կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եթե թխելու ժամանակ չամիչն ուռում էր, դա լավ նշան էր, որը խորհրդանշում էր հաջող տարի, եթե չորանում էր` ապա ոչ մի լավ բանի սպասել չարժե։ Այս հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նաև դրանք նվիրում էին տոներին որպես նվեր:

Նոր տարուց առաջ մարդիկ պետք է ազատվեին պարտքերից ու հաշտվեին նեղացածների հետ, որպեսզի տարին հաջող լիներ:

Հյուր գնալը հին ավանդույթ է: Առաջ Նոր տարին սովորաբար տոնում էին բոլորը միասին: Առաջին հերթին մարդիկ այցելում էին գյուղապետին, նրան բերում էին միրգ, գինի ու այլ խմիչք: Հետո գնում էին գյուղի ավագանիների տներ: Քանի որ մինչև Նոր տարի մարդիկ ծոմապահության մեջ էին, ապա մսային կերակուրը բացակայում էր ամանորյա սեղաններից:

ԱՄԱՆՈՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Posted on  •Խմբագրել”ԱՄԱՆՈՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ”

Ամանոր. Աշխարհի տարբեր երկրների ավանդույթները

Աշխարհի շատ ժողովուրդներ Ամանորը նշում են հունվարի 1-ին: Տարբեր երկրներում Ամանորը յուրովի են նշում: Նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ սովորույթներ, որոնք հաճախ ծիծաղալի են թվում:

ԻՏԱԼԻԱ-Իտալիայում Ամանորի գիշերը, ըստ ավանդույթի, կախարդական ավելով գալիս է Ձմեռ տատիկը (La Befanan) և երեխաների գուլպաների մեջ դնում նվերներ: Իտալացիները Ամանորի գիշերը պատուհանից դուրս են նետում բոլոր անպետք և հին իրերը:

ԱՆԳԼԻԱ— Ամանորը դիմավորելու ավանդույթը Անգլիայում լի է հյուրասիրությամբ և ջերմությամբ: Անգլիացիները հավատում են, որ Ամանորի իրենց առաջին հյուրը հաջողություն է բերելու իրենց: Նա պետք է տղամարդ լինի, առջևի դռնից ներս մտնի և իր հետ ավանդական նվերներ բերի՝ հաց, ընտանիքի գլխավորի համար՝ գինի կամ ածուխ, այլապես նրան ներս չեն թողնի: Նրանք կարծում են, որ դա ամբողջ տարվա համար հաջողություն է բերում:

ԴԱՆԻԱ— Դանիայում յուրահատուկ ավանդույթ կա: Մարդիկ դռան շեմին մի կույտ ջարդված ափսեներ են պահում, որոնք Ամանորին նետում են դեպի ընկերների դռները: Դա խորհրդանշում է ընկերությունն ու բարեկամությունը: Նրանք կարծում են, որ իր դռան մոտ ամենաշատ ամաններ ունեցողն ամենաշատ ընկերներն ունի:

ՉԻՆԱՍՏԱՆ— Չինաստանում Ամանորը նշելու բավականին հետաքրքիր ավանդույթ կա: Չինացիներն իրենց տան առջևի դուռը կարմիր են ներկում, ինչը խորհրդանշում է երջանկությունը և հաջողությունը: Նրանք պահում են տան բոլոր դանակները, որպեսզի ոչ ոք ինքն իրեն չվնասի, քանի որ դա կարող է ամբողջ տարվա ընթացքում անհաջողություն բերել ամբողջ ընտանիքին:

ԲՐԱԶԻԼԻԱ— Բրազիլացիները հավատում են, որ ոսպը հարստություն և բարգավաճում է բերում: Նրանք սեղանին ընդեղենային ճաշատեսակներ են մատուցում: Բրազիլացիները Ռիո դե Ժանեյրոյի լողափից ոսկեղենով, մոմերով և ծաղիկներով նավ են ուղարկում դեպի օվկիանոս, ինչը նրանց համար խորհրդանշում է առողջություն և երջանկություն:

ԳԵՐՄԱՆԻԱ— Գերմանացիների համար հաջողություն է բերում կապարը: Նրանք հալած կապար են լցնում սառը ջրի մեջ. օրինակ՝ սրտաձև պատկեր ստանալը նշանակում է ամուսնություն , կլոր պատկերը՝ հաջողություն, խարսխաձևը՝ տխրություն:

ՀՈՒՆԱՍՏԱՆ — Սուրբ ծննդից հետո, որը Հունաստանում նշվում է դեկտեմբերի 25-26-ը, հույներըերեխաները, անհամբեր սկսում են սպասել Ամանորին: Դա այն օրն է, երբ Սուրբ Վասիլին (Agios Vasilis) բաժանում է բոլորի նվերները: Այն պահին, երբ երեխաները քնում են, ծնողները տոնածառի տակ դնում են վառած մոմ, կոպեկով խմորեղեն (Vasilopita) և մեկ գավաթ գինի՝ սրբի համար: Սուրբ Վասիլին կխմի գինին, կօրհնի խմորեղենը և տոնածառի տակ կդնի նվերներ: Ամանորին Հունաստանում հանգիստը անցկացնում են քաղաքի կենտրոնում կամ հրապարակում: Աթենքում Սինտագմա հրապարակը նմանվում է հեքիաթային քաղաքի: Հունաստանում Նոր տարվա շեմին երեխաները քայլում են փողոցներով, մտնում տներ և երգում կալանդաներ (kalanda): Կալանդաները ազգային երգեր են, որոնք ստեղծվել են դարերի ընթացքում: Այս երաժշտությունը կարող եք լսել ողջ Հունաստանի տարածքում:

ՌՈՒՍԱՍՏԱՆ— Մինչև XVIII-րդ դարը Ռուսաստանում Նոր տարին նշվում էր ոչ թե հունվարից, ինչպես այժմ, այլ՝ մարտից: Նոր տարին Ռուսաստանում սկսել են տոնել XV-րդ դարից սկսած: Ռուսները շատ կարևոր են համարում այն, որ Նոր տարվա շեմին պետք է մոռանալ բոլոր խնդիրների մասին, հաշտվել բարեկամների և մտերիմների հետ: Պետք է ուրախանալ այս գեղեցիկ տոնին անկախ քո եկամտից, հաջողությունից և անհաջողություններից:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ— Մեծ Բրիտանիայում ուղիղ ժամը 12-ին զանգերն սկսում են բարձր ղողանջել: Երեխաները քնելուց առաջ սեղանին են դնում ափսեներ, որպեսզի Սանտա Կլաուսը նվերներ դնի դրանց մեջ, կոշիկների մեջ՝ չորացած խոտ են դնում՝ Սանտայի էշի համար:

Կուբայում Ամանորը կոչվում է Թագավորների օր։

Էրեբունի թանգարան

Posted on  •Խմբագրել”Էրեբունի թանգարան”

Էրեբունի արգելոց-թանգարան - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Այստեղից է սկսվում Երևանը, դեռևս մ.թ.ա. 782 թ. հիմնադրված ուրարտական Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունը: Հռոմից 29 տարով մեծ քաղաքի՝ Երևանի պատմությանը կարող ենք ծանոթանալ՝ այցելելով Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այն Էրեբունի — Երևանի անձնագիրն է: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հավաքածուն հարուստ է Արին-Բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից պեղված ն շուրջ 12.000 հնագիտական գտածոներով: Հավաքածուների շարքում իր ուրույն տեղն ունի 1879 թվականին Արին-Բերդ բլրի ստորոտում հայտնաբերված Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադրման մասին ուրարտական առաջին սեպագիր արձանագրությունը: Թանգարանային հավաքածուի բացառիկ արժեքները բազմիցս ցուցադրվել են Լուվրում (Ֆրանսիա), Մետրոպոլիտեն թանգարանում (ԱՄՆ), Էրմիտաժում (Ռուսաստան), Բրիտանական թանգարանում (Մեծ Բրիտանիա) և հանրահայտ այլ մշակութային օջախներում:

Էրեբունի ամրոցը

Էրեբունի ամրոց, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան և Էրեբունի  վարչական շրջան – Միքայել Հովհաննիսյանի բլոգ

Գտնվում է ներկայիս Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին բերդ բլրի վրա, հիմնադրվել է Ք.Ա. 782 թ-ին, ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի օրոք: Հետագայում բլրի ստորոտին էլ տարածվել է նույնանուն քաղաքը:

Էրեբունին ունեցել է հզոր զինվորական կայազոր և եղել է ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ: Ուրարտական պետությունը Էրեբունիի հիմնադրման ժամանակ տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության էր հասել և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։

Միջնաբերդի կառույցներից ամենամեծը պալատն էր, որի շքամուտքի արձանագրությունն ասում է. «Խալդիի մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին այս հոյակապ պալատը կառուցեց»։

Էրեբունի վարչական շրջանն Երևանի ամենամեծ թաղամասն է: Ընդգրկում է քաղաքի հարավարևելյան հատվածը՝ զբաղեցնելով 4880 հա տարածք: Սահմանակից է Երևանի ԿենտրոնՆորք-ՄարաշՆոր ՆորքՇենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններին, ինչպես նաև ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերին։ Վարչակն շրջանն ունի 126.100 բնակիչ։ Էրեբունին ունի 48 կմ² տարածք Էրեբունին: Այն ունի թաղամասեր՝ ինչպիսիք են Էրեբունի թաղամասը, Նոր Արեշը, Սարթաղը, Վարդաշենը, Մուշավանը, Վերին Ջրաշենը և Նոր Բութանիան: Թաղամասի հիմնական փողոցներն են՝ Էրեբունի փողոցըՍասունցի Դավիթ փողոցըԱզատամարտիկների փողցըԻվան Այվազովսկու փողոցըԴավիթ Բեկ փողոցը, Արին Բերդ փողոցը, Արցախի պողոտան և Մովսես Խորենացու փողոցը։

2014 Erywań, Erebuni, Widok z twierdzy Erebuni (11).jpg

Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում

Posted on  •Խմբագրել”Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում”

ՍԱԼԻ

սյալի Instagram posts (photos and videos) - Picuki.com

 Տավուշի յուղաբլիթ քաղցրեղեն, որը Տավուշի մարզում անվանում են սալի, փսալի, իսկ Արցախում` Թրթերուկ։ Այն բարակ խմորաշերտերի արանքները խորիզ լցրած բլիթանման թխվածք, խավաբլիթ է: Հոմանիշներն են թերթակարկանդակ, խավակարկանդակ, շերտաբլիթ, շերտակարկանդակ:

Վարդավառին, որը Տավուշում յուրովի է նշվում, պարտադիր սալի են թխում:

Սալի, թերթերուկ

Բաղադրությունը — Ալյուր – 1 կգ, ջուր, խոզի յուղ – 500 գ:

Միջուկի համար՝ շաքարավազ – 400 գ, վանիլ – 1 պտղունց:

Պատրաստման եղանակը — Գոլ ջրին աղ խառնել, ալյուրն աստիճանաբար ավելացնել, պինդ խմոր սարքել, թողնել 15 րոպե հանգստանա: Դրանից հետո խմորը վերածել 50 գրամանոց գնդերի: Միջուկի համար խոզի յուղը հալում են, մի քիչ ալյուր ավելացնում, բայց շատ պինդ չլինի, նաև ավելացնում ենք շաքարավազ։ Գնդերը բարակ բացել եւ հերթով բարակ շերտով վրան քսել խոզի յուղ: Միջուկը լցնել վրան, շարել իրար վրա, այնուհետև խմորը պարուրաձեւ փաթաթել, կտրել, և նորից այդ կտորները գնդերի բաժանել և գրտնակով բացել 2 մմ հաստությամբ ու թխել տապակի վրա, նախ մի կողմը, ապա դարձնել մյուս կողմը: Վերջում վրան շաքարավազ ցանել։

Sweet Pastry Bread Terterook - Թերթերուկ - Heghineh.com
Sweet Pastry Bread Terterook - Թերթերուկ - Heghineh.com
Sweet Pastry Bread Terterook - Թերթերուկ - Heghineh.com
սյալի Instagram posts (photos and videos) - Picuki.com

Երևանյան այգիներ

Posted on  •Խմբագրել”Երևանյան այգիներ”

Երևան քաղաքում ես սիրում եմ այն այգիները, որտեղ ավելի հաճախ եմ լինում` Դավթաշենի կենտրոնական զբոսայգին:

Դավթաշենի կենտրոնական այգին գտնվում է 1-ին և 2-րդ թաղամասերի միջև, այն ունի մոտ 3 հա տարածք, 3 ուղղահայաց և 3 հորիզոնական ճեմուղիներ: 2011թ. այգում տեղադրվել են տարբեր մանկական խաղեր, կա սրճարան: Այգու սկզբնամասում տեղադրված է Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնական այգու մուտքի մոտ է գտնվում Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված խաչքարը: Այգին շատ մաքուր է, ունի գեղեցիկ գիշերային լուսավորություն, տեղադրված են զրուցատաղավարներ, որտեղ պապիկները խաղում են շախմատ, նարդի, կան բազմաթիվ նստարաններ, մանկական խաղահրապարակներ, մարզասարքեր: Այգու վերջնամասում մարդիկ զբոսնում են իրենց շների հետ: Այստեղ չկան հեծանվուղիներ, բայց թույլատրվում է վարել:

Այդ այգում ամեն տարի մասնակցել եմ ծառատունկի:

Իմ բնակավայրը, իմ թաղամասը. Երևան 2802

Posted on  •Խմբագրել”Իմ բնակավայրը, իմ թաղամասը. Երևան 2802″

Ես ծնվել և ապրում եմ Դավթաշենում: Այն սահմանակից է Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններին, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, հարում է նաև Կոտայքի մարզին: Բնակչությունը կազմում է 42.4 հազ. մարդ: Դավթաշենի տարածքը եղել է քարքարոտ և ամայի հսկայական տարածք, որը լի էր օձերով և կարիճներով: Դավթաշենը հայտնի է եղել Առաջին գյուղ անվանումով։ Գյուղի բնակիչները 1938 թվականին գաղթել են Ապարանի շրջանի տարբեր գյուղերից: 1939 թվականին` Սասունցի Դավիթ էպոսի 1000-ամյակին, Դավթի անունով Առաջին գյուղը վերանվանվեց Դավթաշենի: 1986 թվականից բնակեցվում է նորակառույց թաղամասը՝ դառնալով Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնը: Դավթաշեն վարչական շրջանը բաղկացած է 4 թաղամասերից, որտեղ կան 193 բազմաբնակարան շենք, Ձոր 1, Ձոր 2, Վան, Հույսի Ավան բնակելի թաղամասերից և սեփական սեկտորից: Դավթաշենում կա 8 փողոց՝ Տիգրան Պետրոսյան, Աղաբաբյան, Փիրումյաններ, Մելքումով, Սասնա ծռեր, Սամվել Գևորգյան, Անաստաս Միկոյան, Անդրանիկ Իոսիֆյան և 1 խճուղի՝  Եղվարդի խճուղի:

Դավթաշենի կամուրջ

Այն միացնում է Արաբկիր վարչական շրջանը Դավթաշեն վարչական շրջանին։ Երկարությունը 496 մետր է, լայնությունը՝ 32, բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 92մ է։ Այն շահագործման է հանձնվել 2000 թվականին։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image.png

Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի /1996թ./

Մատուռ՝ կենտրոնական այգու հարևանությամբ /1990թ./

Տիգրան Պետրոսյանի հուշարձան /2006թ./

Երկրորդ աշխարհամարտում զոհված դավթաշենցիների հուշարձան 1965թ. /

Արցախյան պատերազմի ազատամարտիկների հուշաքար  /2003թ./

Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան /2015թ./

Ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին նվիրված խաչքար /2019թ./Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված խաչքարը /2002թ./ :

Ի դեպ Դավթաշեն վարչական շրջանի մասին նկարահանված տեսաֆիլմի համահեղինակներից մեկը մայրիկս է, ստորև նշված է տեսաֆիլմի հղումը:

Քարտեզագրում

Posted on  •Խմբագրել”Քարտեզագրում”

  1. Երևան- Գյումրի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը:

Երևանից Գյումրի ճանապարհը 117 կմ է, այնտեղ մեքենայով կարող ենք հասնել 1ժամ 50 րոպեում: Ճանապարհն անցնում է Արագածոտնի և Շիրակի մարզերով:

  1. Հրազդան-Կապան երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Հրազդանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը:

Երևանից Գյումրի ճանապարհը 318 կմ է, այնտեղ մեքենայով կարող ենք հասնել 5ժամ 53 րոպեում: Ճանապարհն անցնում է Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերով:

  1. Երևան-Շուշի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Շուշի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը:

Երևանից Գյումրի ճանապարհը 317 կմ է, այնտեղ մեքենայով կարող ենք հասնել 5 ժամ 19 րոպեում: Ճանապարհն անցնում է Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերով:

  1. Ձեր բնակավայրից մինչև դպրոց երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է ճանապարհը, ո՞ր փողոցներով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ հասնելը:

Դավթաշենից մինչև Արևմտյան դպրոց 12 կմ է, այնտեղ մեքենայով կարող ենք հասնել 23 րոպեում: Ճանապարհն անցնում է Տիգրան Պետրոսյանի, Մելքումովի, Շիրազի, Հասրաթյանի, Սեբաստիայի, Րաֆֆու, Ա. Բաբաջանյանի մարզերով:

Հայկ և Բել

Posted on  •Խմբագրել”Հայկ և Բել”

Հայկը վայելչակազմ, թիկնավետ, գանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով, քաջ երևելի տղա էր: Նա մարմնավորում է հայ ժողովրդի արի, հպարտ ու հայրենասեր զավակների կերպարը:

Բելը դաժան բռնակալ էր:

Ծագումով որտեղի՞ց ես

Posted on  •Խմբագրել”Ծագումով որտեղի՞ց ես”

Ես ծնունդով Երևանից եմ: Հայրս ու մայրս ևս ծնվել են Երևանում, պապիկներս նույնպես ծնունդով Երևանից են: Մայրիկիս պապիկը Վանից է գաղթել, իսկ տատիկը՝ Բայազետից (Արևմտյան Հայաստան): Հայրիկիս պապիկը՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքից Է (նախկինում կոչվել է Կալինինո), իսկ տատիկը՝ Ալավերդի քաղաքից:

Տեղեկանալով իմ նախնիների ծննդավայրերի մասին՝ ես ծագումով ինձ համարում եմ կիսով չափ լոռեցի, կիսով չափ վանեցի:

Հումոր…

Վարդանիկը լացելով գալիս է հոր մոտ.
— Պաբա, ընգեր Մարգոն սաղ օրը գլխուս կզարգե.
— Ըընչի՞ կզարգե, այ տղա…
— Չիդեմ, կսե ԴՈ՛ զարգ, Դո կզարգեմ, կսե ՌԵ՛ զարգ, Ռե կզարգեմ, կսե ՄԻ՛ զարգ, չեմ զարգե` գլխուս կզարգե……

Այս հումորը Գյումրու բարբառով է: Գյումրին Շիրակի մարզկենտրոնն է: Այս բարբառով են խոսում Շիրակի մարզում:

Գյումրու բարբառը Կարնո բարբառն է, պատկանում է «կը» ճյուղին: Այս բարբառով խոսել են Կարսի և Կարինի շրջաններում, այժմ խոսում են Շիրակի մարզում, Վրաստանի Ախալցխա, Ախալքալաք, Նինոծմիդա քաղաքներում և գյուղերում:

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Posted on  •Խմբագրել”Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները”

Սոնա Փափազյան

map_am

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են (տես աղյուսակը):

Հայաստանի Հանրապետության մարզերը
Վարչական մարզեր
Մարզային կենտրոնը
1. Արագածոտնի — Աշտարակ
2. Արարատի — Արտաշատ
3. Արմավիրի — Արմավիր
4. Գեղարքունիքի — Գավառ
5. Լոռու — Վանաձոր
6. Կոտայքի — Հրազդան
7. Շիրակի — Գյումրի
8. Սյունիքի — Կապան
9. Վայոց Ձորի — Եղեգնաձոր
10. Տավուշի — Իջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
  1. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:

ՀՀ բաժանվել է մարզերի, որպեսզի զբաղվեն Երևանից դուրս բնակվող մարդկանց խնդիրներով: Քաղաքների և գյուղերի խնդիրների լուծմամբ զբաղվում է տվյալ մարզի մարզպետարանը, քաղաքապետարանները և գյուղապետարանները:

  1. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:

Ես բնակվում եմ Դավթաշենում, որը հյուսիսային հատվածով սահմանակից է Կոտայքի մարզին: Ամենամոտ գյուղն է Զովունին, քաղաքը` Եղվարդը:

  1. Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն  10  քաղաքային բնակավայրերի անուններ:

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Posted on  •Խմբագրել”Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն”

images

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Մեր հայրենիքը շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հարցեր և առաջադրանքներ/սրանք գրում եք բլոգում/

  1. Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:

Հայրենի տունը դա հայրենիքում կառուցված տունն է: Դա այն վայրն է, որտեղ ծնվել ենք ու մեծացել, որտեղ ծնվել ու մեծացել են մեր ծնողները: Այսինքն տունը դա հայրենիքն է, իսկ հայրենիքը՝ Հայաստանն է :

2. Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:

Երբ Հայկ Նահապետը սպանեց Բաբելոնի տիրակալ Բելին և դրեց հայոց պետության հիմքը, ու ըստ այդմ մեր երկիրը կոչվեց Հայք։

3. Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները:

Մեր պետությունը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Մեր հարևան պետություններն են ներն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

4. Քարտեզի վրա ցույց տուր Հայաաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:

Վրաստան — Թբիլիսի, գտնվում է հյուսիսում

Ադրբեջան — Բաքու, գտնվում է արևելքում

Թուրքիա — Անկարա, գտնվում է արևմուտքում

Իրան — Թեհրան, գտնվում է հարավում

իսկ հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/

5. Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել:

Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին:

Ճամփորդում ենք Արագածոտնի մարզ

Posted on  •Խմբագրել”Ճամփորդում ենք Արագածոտնի մարզ”

26.09.2020 թվականին մեր ուսուցիչների ուղեկցեությամբ մեկնեցինք Արագածոտնի մարզ, որի շրջկենտրոնն Աշտարակ քաղաքն է: Ճամփորդության ընթացքում այցելեցինք Ամբերդ ամրոց, որը կառուցվել է Արագած լեռան լանջերին և գտնվում է ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։ Ամբերդի շինարարությունը սկսվել է VII-րդ դարում:
Դեպի ամրոց ճանապարհը քարքարոտ էր, բայց մենք հաղթահարեցինք: Ամբերդի բարձունքից գեղեցիկ տեսարան էր, երևում էր Ամբերդ գետը։

Այցելեցինք Կաթողիկե (Վահրամաշեն) եկեղեցի, որը կառուցվել է 1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությամբ: Եկեղեցում աղոթեցինք և երգեցինք:

Մենք Արագած լեռան վրա տեսանք Քարի լիճը, որի խորությունը 9 մետր է, իսկ ջուրը շատ սառն է, քանի որ, երկարատև շրջապատված է լինում ձյունով:

Ճամփորդության ընթացքում հավաքեցինք մասուր և ալոճ, խաղացինք տարբեր խաղեր:

Ճամփորդության ամբողջ ընթացքում ուսուցիչները ներկայացնում էին պատմական վայրերի պատմությունը: Շատ ուսուցողական և բացահայտումներով լի ճամփորդություն էր:

ՀՀ մարզերը և դրանց վարչական կենտրոնները

Posted on  •Խմբագրել”ՀՀ մարզերը և դրանց վարչական կենտրոնները”

ՀՀ վարչատարածքային կառուցվածքը — դաս։ Աշխարհագրություն, 9-րդ դասարան.

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:

Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`

Մարզը Մարզկենտրոնը
ԱրագածոտնԱշտարակ
ԱրարատԱրտաշատ 
ԱրմավիրԱրմավիր
ԳեղարքունիքԳավառ
ԼոռիՎանաձոր
ԿոտայքՀրազդան 
ՇիրակԳյումրի
ՍյունիքԿապան 
Վայոց ձորԵղեգնաձոր 
ՏավուշԻջևան

Հեղինակ՝

Ես Վաչե Վելիցյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արևմտյան դպրոցի 5.2 դասարանում, սիրում եմ խաղալ baskedbol իսկ հեռախոսաին խաղերից սիրում եմ roblox

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s