Իմ առաջին հանդիպումը Հովհաննես Թումանյանի հետ եղել է այն ժամանակ, երբ ես դեռ չէի խոսում և իմ մայրիկը իր մանկության հեքիաթի գրքով ինձ համար կարդում էր Թումանյանի հեքիաթներից, իսկ ես ուշադիր նկարներն էի նայում: Այժմ այդ գրքից ես եմ հեքիաթներ կարդում փոքր եղբորս համար:

Իմ ամենասիրելի հեքիաթը Շունն ու կատուն է:

Իմ ծնողների հետ ես այցելել եմ Թումանյանի տուն-թանգարան, սակայն այդ ժամանակ փոքր էի և շատ բան չեմ հիշում:
