Posted in մայրենի

«Մոծակն ու մրջյունը»

Գիժ Մոծակի պարի ժամին
Զարկեց հանկարծ աշնան քամին,
Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պաղում ու դալկանում
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բունը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, -ասավ,- Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչև հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

Հատվածների ընթերցումներ առակից.

Առաջադրանքեր։

1․ Բացատրիր ընդգծված բառերը և արտահայտությունները

Զարկել-հարվածել

մտիկ արավ— նայեց

պաղել -սառել

դալկանալ-դժգունել, գույնը գցել

տարաժամ-անժամանակ

ծերպ արավ– բարակ ճեղքով բացեց

ածում-նվագել

ցնծում-ուրախանում

զարկել-խփել

թուխպ-ամպ

ճրվում–տրորվել

արևակեզ-արևից կիզված՝ խանձված

կիտել-ժողովել

2․ Համառոտ պատմի՛ր առակը։

Լինում է չի լինում մի մոծակ: Ամբողջ օրը մոծակը պարում է, իսկ նրա կինը նվագում: Երբ գալիս է աշունը, մոծակի կինը թողնոմ փախչում է, իսկ մոծակը մրսում է ու տեղ չի ունենում գնալու: Նա գնում է աշխատասեր մրջյունի մոտ և պատմում իր մասին և խնդրում է, որ իրեն ապրելու տեղ տան մինչև գարուն: Սակայն մրջյունը նրան մերժում է՝ ասելով, որ ամբողջ տարին ինքն աշխատում է, տուն տեղ դնում, պաշար հավաքում, որ ձմեռն ուտի, իսկ նա պարապ ման է եկել, դրա համար էլ կսառի ու կսատկի:

3․ Բնութագրիր առակի հերոսներին՝ նշելով նրանց տարբերությունները։

Գիժ մոծակը ծույլ, անբանի մեկն է: Նա ամբողջ օրը երգելով, պարելով, սրան-նրան համբուրելով ման է գալիս, չի աշխատում, ուրիշների հաշվին ապրում:

Մրջյունն աշխատասեր է: Նա ամբողջ ամառն աշխատում է, պաշար հավաքում, ճանապարհ հարթում, որ ձմեռը կարողանան ապրել

4․ Առակի համար նոր վերջաբան հորինիր։

Մոծակը, հասկանալով իր սխալը, մրջյունին խնդրում է որ իրեն պահի մինչև գարուն:Նա խուստանում էր աշխատել և օգնել բոլր գործերում: Մրջյունը որոշում է փորձել և հնարավորություն է տալիս մոծակին: Մոծակը փոխում է իր կյանքը և դառնում աշխատասեր ու ապրում ուրախ և հանգիստ:

5.Նկարիր քեզ դուր եկած հատվածը և պատմի՛ր։

Հեղինակ՝

Ես Վաչե Վելիցյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արևմտյան դպրոցի 4.2 դասարանում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s