Posted in մայրենի

Անբախտ վաճառականներ

Լեգենդ
Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՜կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք-խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց՝ արի տես… որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան, Արաբըստան…
Է՜լ թանկագին քիրմանի շալ,
Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՛ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի:
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր:
Ազատվեցավ — փառք իր ասծուեն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
Գա՛ — ի՞նչ, ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց, ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին:
— է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
Ետ տվեք դե փողըս հիմի:
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՜ր, էսպես բա՞ն եք տեսել.
Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
Գոռգոռում էր ողջ թառակում,
Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՜յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՛նչ ենք լըսում. — վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ.
Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտաոակ բա՞ն…
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
Սիրտը բերնով դուրս էր գալիս:
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՜յ քու տունը քանդվի, ա՜ Ճայ,
Ա՜յ դու դառնաս գըրողի փայ.
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի՜ նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
Կա՜ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…
— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
Ձեզնից ավել բան չեմ ուզում:
— Չէ՛, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…
Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՜, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…
Խեղճը էսպես լեզու ածավ,
Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՛, չըկա՛:
— Էս ի՛նչ ցավ էր. աստված վըկա.
Ի՞նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից,
Էլ ի՞նչ ասեմ,
Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ….
Շատ միտք առավ,
Դես-դեն թըռավ,
Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ:
Էլ չըպըրծավ:
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին:
Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թաշին,
Ոչ պարտքատեր աղա-Փուշին:
Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի:
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել:

Առաջադրանքներ

Կարդալ՝ դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերն ու արտահայտությունները։

մուրհակ — գրավոր պարտավորվածություն

սովդաքյար — վաճառական

թայ-թաշ — հասակակից

ցիփ — ամբողջովին

սնանկ — չունևոր

աբուռ — ամոթ

Նկարագրիր լեգենդի հերոսներին։

Լեգենդի հերոսներն են ճայը, չղջիկը և փուշը: Ճայն ու չղջիկը ուզում էին գումար աշխատել: Նրանք ձեռնարկող էին, փորձեցին պարտք վերցնել և առևտուր անել: Փուշը բարի գտնվեց և նրանց գումար տվեց, սակայն նրանք չկարողացան վերադարձնել: Ճայն ու չղջիկը ամաչում էին իրենց արարքից, իսկ փուշը ամոթանք էր տալիս նրանց:

Արձակ շարադրանքի միջոցով պատմի’ր լեգենդի բովանդակությունը։

Կար չկար մի ճայ, չղջիկ և փուշ: Մի անգամ ճայը և չղջիկը որոշում են դառնալ վաճառական, բայց պարզվում է, որ փող չունեն: Նրանք գնում էն փշի մոտ և պարտքով փող են վերցնում և ճայը մեկնում է նավով առևտրի: Նա լինում է Հնդկաստանում, Պարսկաստանում, Չինաստանում և այլ երկրներ, առնում է այն ինչ հավանում է և վերադառնում: Սակայն ճանապարհին սկսվում է փոթորիկ և նավն ու ապրանքը քշում, տանում է: Ճայը մտածում է, որ էլ ինչ երեսով տուն գնա, իսկ չղջիկն սպասում է նրան, որ գա և փշի պարտքը տան: Փուշը ամեն օր գալիս և իր պարտքն էր պահանջում ու ամոթանք տալիս: Չղջիկը հույսը կտրում, վաճառում է ամեն ինչ և պարտքի մի մասը փակում: Ճայը որոշում է ետ չվերադառնալ, մնալ ծովում ու սպասել իր ապրանքին: Չղջիկը ամաչելուց ցերեկները դուրս չի գալիս, որ իրեն ոչ ոք չտեսնի, քնում է, իսկ գիշերները դուրս է գալիս ու հարցնում, թե ով է տեսել ճային ու չղջիկին:Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

Ջղջիկների մասին տեղեկություններ հայթայթիր և համառոտ ներկայացրո’ւ։

  1. Չղջիկները միակ կաթնասուններն են, որոնք կարող են թռչել:
  1. Չղջիկները կարող են ապրել ավելի քան 30 տարի:
  2. Նրանք կարող են թռչել ժամում մինչև 60 մղոն արագությամբ:
  3. Վամպիր չղջիկները կարող են կատաղություն փոխանցել ՝ նրանց խայթոցները պոտենցիալ ճակատագրական դարձնելով:
  4. Մայր չղջիկը կարող է գտնել իր նորածիններին միլիոնավոր այլ չղջիկների շարքում ՝ իրենց յուրահատուկ բույրով և ձայնով:
  5. Արնախումի չղջիկի թքի մեջ պարունակվող հակակոուլանտը հարմարեցված է սրտի հիվանդություններով տառապող հիվանդների արյան հոսքը մեծացնելու համար:
  6. Flying Fox- ը, որն ապրում է Խաղաղ օվկիանոսի հարավային կղզիներում, աշխարհի ամենամեծ չղջիկն է: Այն ունի մինչև 6 ոտնաչափ թևերի բացվածք: Իսկ ամենափոքր չղջիկը Թայլանդի իշամեղու չղջիկն է: Իշամեղու չղջիկը փոքր է մանրանկարից, իսկ քաշը պակաս է, քան մետաղադրամը:
  7. Չղջիկների որոշ տեսակներ չեն կարող շատ լավ տեսնել, իսկ մյուսները ՝ երկար տարածություններ: Որոշ չղջիկներ կարող են նույնիսկ ուլտրամանուշակագույն ճառագայթներ հայտնաբերել:
  8. Չղջիկները միմյանց հետ շփվում են բարձր հնչյուններով, որոնք մենք նույնիսկ չենք կարող լսել:
  9. Գոյատեւելու համար չղջիկներին ջուր պետք չէ:

Փորձի’ր փշի կամ չղջիկի մասին մի լեգենդ հորինել և ձայնագրել։

Լեգենդ չղջիկի մասին

Ասում են, որ մարդիկ անընդհատ նեղացնում, ծաղրում էին չղջիկին, ասելով որ նա տգեղ է, թևավոր մուկ է և նա ամեն անգամ շատ էր բարկանում և նեղանում, ինչի պատճառով իր մարմնի գույնը գնալով սևանում էր: Նա որոշեց, որ ցերեկները տանից այլևս դուրս չի գա, միայն մութն ընկնելուց հետո էր դուրս գալիս, որ իրեն ոչ ոք չտեսնի և չծաղրի: Սակայն չղջիկը հիշաչար էր և չէր կարողանում մոռանալ մարդկանց կողմից վիրավորանքը և օրերից մի օր որոշեց վրեժ լուծել նրանցից: Մի օր գիշերով նա դուրս եկավ, գնաց մարդաշատ մի վայր և ուժգին թափահարեց իր թևերը աջ ու ձախ տարածելով մանրէներ որոնք առաջանում էին չարությունից: Մարդիկ շնչելով այդ օդը, սկսեցին իրենց վատ զգալ և հիվանդանալ, որոշ ժամանակ անց հասկացան պատճառը և սկսեցին պայքարը չարության մանրէների դեմ: Չղջիկը հասկացավ, որ իր նպատակը մարդկանցից հաշվեհարդար լինելու` ամբողջությամբ չի իրականանում, բարկությունից սկսեց փոքրանալ և որոշ ժամանակ անց լրիվ վերացավ:

Հեղինակ՝

Ես Վաչե Վելիցյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արևմտյան դպրոցի 4.2 դասարանում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s