Posted in մայրենի

Ինչպես է նշվում Զատիկը տարբեր երկրներում

Գերմանիայում Զատիկը շատ սիրված տոն է: Տոնական կերպարը ձու ածող ճագարն է: Սովորաբար ծնողները զատկական ձվերը թաքցնում են այգում, իսկ առավոտյան մանուկները փնտրում են դրանք: Մանուկներին անպայման նվիրում են քաղցրավենիք, խաղալիք և պարտադիր շոկոլադե զատկական ձու: Մեծահասակները ևս նվերներ են փոխանակում՝ ամենից հաճախ գառան ձև ունեցող լիմոնային կարկանդակի տեսքով՝ ի նշանավորում Հիսուս Քրիստոսի զոհաբերության:


Մեծ Բրիտանիայում Զատիկը շոկոլադի իսկական տոն է: Զատկի առթիվ պատրաստում են տարբե տեսակների, չափերի շոկոլադե ձվեր: Շոկոլադե ձվերը նվիրում են թե մանուկներին և թե մեծահասակներին, դրանք ամենասիրված նվերներն են:


Իսլանդիայում իրա նվիրում են շոկոլադե ձվեր, նաև հավի ձվեր՝ ներկված բնական ներկերով, առավել հաճախ՝ սոխի կճեպով, գագաթին ամրացված զվարճալի փոքրիկ ճուտիկ՝ նոր կյանքի խորհրդանիշը: Սակայն զատկական գլխավոր նվերը բացիկն է կամ թերթիկը, որի վրա գրվում է որևէ իմաստուն միտք, թևավոր խոսք կամ մեջբերում Աստվածաշնչից:


Ֆրանսիայում քիչ ուշադրություն են դարձնում ձվերի նկարազարդմանը: Այդ օրն ամենուր ղողանջում են զանգերը՝ խորհրդանշելով զատկական ուրախությունը: Գյուղական վայրերում ծնողները ծառերի վրա թռչնաբներ են տեղադրում և այնտեղ դնում շոկոլադե ձվեր, որպեսզի երեխաները գտնեն: Ֆրանսիայում Զատիկը շոկոլադի տոն է: Շատ սիրված են շոկոլոդե դրամները, որոնք նվիրում են թե մանուկներին և թե փոքրահասակներին՝ մաղթելով տվյալ տարում բարեկեցիկ կյանք:


Ինդոնեզիայում մարդիկ միմյանց ուղարկում են զատկական բացիկներ, հանդիպելիս նվիրում զատկական ձվեր: Այնտեղ մարդիկ ոչ միայն ներկում են ձվերը, այլև զարդարում խխունջների փշրանքներով՝ ստանալով շատ գեղեցիկ և արտասովոր պատկեր:


Բուլղարիայում ներկած ձվերը դնում են զատկական մեծ հացի շուրջը: Նրանք զատկական ձվերով այնքան են հարվածում մյուսների ձվերին, մինչև ձուն ճաքի կամ կոտրվի, և միմյանց բարեմաղթանք են հղում: Ամենահաջողակը համարվում է նա, ում ձուն ամենից երկարն է ամբողջական մնում: 


Շվեդիայում մարդիկ տները զարդարում են դեղին, կանաչ և սպիտակ զատկական ծաղկանոցներով, ամենուր դնում դեղին ճուտիկներ՝ գունավոր փետուրե շրջանակների մեջ: Շվեդները զատկին ուտում են նույն կերակուրները, ինչ Ս. Ծննդյան տոնին, սակայն ավելի մեծ ուշադրություն են դարձնում կոնֆետներին և այլ քաղցրավենիքի:


Մեքսիկայում զատկական տոները շարունակվում են շուրջ երկու շաբաթ և կրում ժողովրդական տոնախմբության բնույթ: Ավագ ուրբաթ տեղի է ունենում թատերականացված երկու երթ: Օրվա առաջին կեսին շքերթը խորհրդանշում է այն պահը, երբ հռոմեացի զինվորները Հիսուսին բերոմ են խաչելության վայր: Օրվա երկրորդ կեսին տեղի է ունենում խաչելության մռայլ, լուռ երթը:

Հեղինակ՝

Ես Վաչե Վելիցյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արևմտյան դպրոցի 4.2 դասարանում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s