Posted in Ճամփորդություն

Ճամփորդում ենք Կոտայքի մարզ

Երևան-Նոր Հաճն-Գետամեջ-Առինջ

Հրազդան գետ

Հրազդան գետ, 1946թ.

Հրազդանը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն Արաքսի ձախ վտակն է: Հրազդան գետն ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ,անցնում ԳեղարքունիքիԿոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի  մարզով ու թափվում Արաքսը։ Հրազդանի վրա կառուցվել են ՍևանիՀրազդանիԱրգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։ Հրազդանի ափին են Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները, Արզնի առողջարանը: Հրազդանի գետի վրա են կառուցվել Կարմիր կամուրջը (1679 թ., Երևան) Հաղթանակի (1945 թ.), Հրազդանի Մեծ (1956 թ.), Նուռնուսի (1981 թ.), Դավթաշենի (2000 թ.) կամուրջները:

Գետամեջ գյուղ

Գետամեջ գյուղ

Գետամեջ (Getamej, Гетамеч)-գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, հիմնադրվել է 1314 թվականին: պատմական անվանումներն են` Աղջաղշլաղ, Գեդրոն, Գետրոն, Կեդրոն, Կետրան, Կետրոն, Կիտիրան, Կիտրան, Քեթրան, Քեթրոն, Քիդիրան, Քիդրան, Քիթիրան, Քիթրան: Գյուղի բոլոր անվանումները ծագել են Կենտրոն բառից: Ենթադրվում է, որ գյուղը այդպես է անվանվել Արայի և Շամիրամ լեռների կենտրոնում գտնվելու պատճառով: Գետամեջ է վերանվանվել 1948 թվականի հունիսի 21-ին:Գյուղը գտնվում է ծովի  մակերևույթից  1250 մետր միջին  բարձրության  վրա, Հրազդան գետի ձախակողմյան բարձրադիր ափին:

Նոր Հաճն քաղաք

Նոր Հաճն քաղաքը, Հրազդան գետը, Գետամեջ գյուղը

Նոր Հաճնը (հիմնադրվել է 1953թ., քաղաք՝ 1991-ից) գտնվում է Երևանից 30 կմ հյուսիս-արևմուտք, Հրազդան գետի աջ ափին՝ 1338 մ բարձրության վրա: Անվանվել է Լեռնային Կիլիկիայի Հաճն քաղաքի անունով: Նոր Հաճն մայրուղուն կապում է հետաքրքիր ու գեղեցիկ երկաթյա մեծ կամուրջ: Այն շատ հետաքրքիր է նրանով, որ երկհարկանի է՝վերևի հարկը նախատեսված է մեքենաների համար իսկ ներքևինը — գնացքների:

Նոր Հաճնի կամուրջը

Առինջ գյուղ

Առինջ գյուղ, Մատուռ Ձագավանք

Առինջը պատմական աղբյուրներում հիշատակվում է 7-րդ դարից սկսած: Գյուղի մոտ պահպանվել են հին բերդի մնացորդներ: Պարսպի քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին հեղինակի հիշատակությունը` Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501թ.: Բերդի ներսում կան տներ և եկեղեցու ավերակներ: Առինջի մոտ են գտնվում Գետարգելի վանքըԱռնջուց վանքի ավերակները: Առինջում է գտնվում Ձագավանքը:

Լևոնի քարանձավ

Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Տոսյա Ղարիբյանը ամուսնուն՝ Լևոն Առաքելյանին շատ տարիներ առաջ խնդրեց կարտոֆիլը պահելու համար հոր փորել երկհարկանի տան մառանում: 1985թ.-ին ասված այս խնդրանքը փոխեց շինարար Լևոն Առաքելյանի ողջ կյանքը: Վարպետ Լևոնը սկսեց փորել ու միայնակ փորեց 23 տարի շարունակ՝ մինչև իր կյանքի վերջ: Լևոնին տեսիլք էր երևացել. նրան սպիտակ մառախուղի միջից մի ձայն ասել էր. «Լևոն, աշխարհով մեկ մի հրաշք կգործես: Կհիվանդանաս, հիվանդություններից չվախենաս: Ինչ պատկերներ գան քո աչքի առաջ, նույնությամբ կկատարես»: Հենց սրանից հետո է վարպետ Լևոնը որոշել այդքան խորը փորել կարտոֆիլի հորը: Գետնափոր թանգարանի խորությունը 21 մետր է: Քարանձավ-թանգարանն ունի 7 սենյակ, որոնք միացված են միջանցքներով ու աստիճաններով: Քարանձավի մակերեսը 280 քառակուսի մետր է. այն տարածվում է տան, բակի տակ: Տոսյա Ղարիբյանի խոսքով՝ քարանձավի ջերմաստիճանը չի փոխվում. և ամռանը, և ձմռանը 10 աստիճան է:

Հեղինակ՝

Ես Վաչե Վելիցյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արևմտյան դպրոցի 4.2 դասարանում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s