Posted in Uncategorized

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական:
    արև, վարդ, սիրտ, կրակ, աշխարհ, շուրթ, փողոց
  • Դուրս գրված գոյականներին համապատասխան գրեք մեկական ածական
    վառ արև, գեղեցիկ վարդ, բարի սրտեր, այրվող կրակ, կարմիր շրթեր, նոր փողոց:
  • Բացատրեք հետևյալ դարձվածքները՝ «բոլորը թափվել են փողոց», «սրտերը կրակ են ու բոց»
    «բոլորը թափվել են փողոց» — բոլորը /մարդիկ/ դուրս են եկել փողոց:
    «սրտերը կրակ են ու բոց» — մարդիկ սրտերում սեր կա, ավելի բարի են
  • Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս, պատասխանը պատճառաբանեք:
    Ուրախություն եմ զգում, քանի որ մարդիկ ավելի շատ են դուրս իջնում, շփվում միմյանց հետ, ավելի բարի են դառնում:
  • Տարվա ո՞ր եղանակն է ձեզ համար հոգեհարազատ, ինչո՞ւ:
    Գարուն, որովհետև գարնանը գեղեցիկ է, ծառերը ծաղկում են, արևոտ օրերն ավելի շատ են, հաճախ ենք դուրս իջնում, խաղում:

Հեղինակ՝

Ես Վաչե Վելիցյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արևմտյան դպրոցի 4.2 դասարանում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s