Posted in մայրենի

Պոչատ աղվեսը

Ուշադի՛ր կարդա՛ և դիտարկի՛ր տեքստերի բովանդակային տարբերությունները։

Առակ

Եզոպոս

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված։

Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես պատասխանեց․

-Է՜, բարեկա՛մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Փախավ աղվեսը,
Փախավ թակարդից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը։
Այդպես պոչատ,
Պոչից անջատ,
Գնաց, հասավ ընկերներին․
-Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին․
Դեն գցեցեք ձեր պոչերը։
Ինչու՞ են պետք այդ փրչերը։
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք՝
Գետնի ավել,
Վազքի փախան,
Մեզ անվայել,
Ավելորդ բան։
Այդտեղ մի ծեր, վարպետ աղվես
Ասաց նրան․- Ապրես, ապրես,
Այ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը․
Բա քանի որ տեղն էր պոչդ,
Ինչու՞ չարիր դու այդ կոչդ։

Չորսից-հինգ նախադասությամբ վերլուծի՛ր առակը։ Վերլուծությունդ հրապարարակի՛ր։

Աղվեսը քանի դեռ պոչ ուներ, իրեն լավ էր զգում, պոչը համարում էր գեղեցիկ: Թակարդն ընկնելուց հետո, երբ կտրվեց նրա պոչի մի հատվածը, նա որոշեց, որ դա ավելորդություն է, գեղեցիկ չէ և խորհուրդ էր տալիս կտրել պոչերը: Դա անում էր նրա համար, որ իրեն ձեռք չառնեին և նա չտարբերվեր մնացածից:

Բնութագրի՛ր աղվեսին։

Աղվեսը նախանձ էր:

Խորհո՛ւրդ տուր պոչատ աղվեսին։
Պոչա՛տ աղվես, ես քեզ խորհուրդ եմ տալիս չնախանձել ուրիշներին:

Այս առածներից որի՞ իմաստն է համապատասխանում առակի գաղափարին։

Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է։

Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։

Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։

Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի։

Խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում։

Հեղինակ՝

Ես Վաչե Վելիցյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արևմտյան դպրոցի 5.2 դասարանում, սիրում եմ խաղալ baskedbol իսկ հեռախոսաին խաղերից սիրում եմ roblox

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s