Posted in մայրենի

Աղվես

Կարդա՛ տեքստը և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Աղվեսը, ինչպես հեքիաթներում և առակներում, այնպես էլ իրականում խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանի է: Իր կյանքը փրկելու համար, սնունդ հայթայթելու համար նա ունակ է ամեն մի հնարամտության։ Աղվեսը նաև հետաքրքրասեր է, և հենց դա էլ երբեմն վնասում է նրան․ քիթն ամեն տեղ խոթելու սովորության պատճառով նա կարող է և չնկատել վտանգը։

Ավղեսները սուր լսողություն, տեսողություն և հատկապես հոտառություն ունեն։  Թշնամու հոտը նրանք զգում է շա՜տ հեռվից և հասցնում ժամանակին փախչել ու հրաշալի քողարկվել: Իսկ լսողությունն օգնում է հատկապես ձմռանը․ աղվեսը սրում է ականջներն ու որսում անգամ խոր ձյան տակ թույլ ծվծվացող մկների ձայնը։

Հայտնի է աղվեսի 9 տեսակ, բայց Հայաստանում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը:

Աղվեսի պոչը թավ է ու երկար, մորթին՝ խիտ ու փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրավուն կամ այլ երանգներով:

Աղվեսն ապրում է միայնակ, սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով և խոշոր միջատներով, սակայն նրա հիմնական սնունդը մկներն ու մյուս մանր կրծողներն են։ Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար վնասատու կրծող՝ մեծ օգուտ է բերելով գյուղատնտեսությանը:

Թեպետ աղվեսը գիշատիչ է, սակայն ամռանը սնվում է նաև որոշ բույսերով:

Աղվեսն ապրում է գետնափոր բներում, որոնք կառուցում է բլրալանջերին, բայց այդ խորամանկը նաև զբաղեցնում է այլ կենդանիների բները:

Գարնանը կամ ամռան սկզբին աղվեսը ծնում է 3–4 (երբեմն՝ 12) ձագ: Դրանք 17–19 օր անց արդեն կարող են դուրս գալ բնից, խաղալ շրջակայքում, իսկ վտանգի պահին` անմիջապես թաքնվել: Մայր աղվեսը ձագերին կաթով կերակրում է 1,5 ամիս, իսկ 4 ամսականում նրանք դառնում են ինքնուրույն և հեռանում՝ շարունակելով ապրել առանձին:

Առաջադրանքներ՝

1․Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։

Աղվեսները ինչպե՞ս են կարողանում ժամանակին փախչել թշնամուց։ Թշնամու հոտը նրանք զգում է շա՜տ հեռվից և հասցնում ժամանակին փախչել ու հրաշալի քողարկվել:
Տեքստից օգտվելով՝ նկարագրիր աղվեսի արտաքինը։Աղվեսի պոչը թավ է ու երկար, մորթին՝ խիտ ու փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրավուն կամ այլ երանգներով:
Ինչպե՞ս է աղվեսը օգուտ բերում գյուղատնտեսությանը։Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար վնասատու կրծող՝ մեծ օգուտ է բերելով գյուղատնտեսությանը:
Որտե՞ղ է ապրում աղվեսը։Աղվեսն ապրում է գետնափոր բներում, որոնք կառուցում է բլրալանջերին, բայց այդ խորամանկը նաև զբաղեցնում է այլ կենդանիների բները:

2․Ի՞նչ հեքիաթներ ես հիշում կապված աղվեսի հետ։

Պոչատ աղվեսը

3․ Համապատասխանեցրո՛ւ ասացվածքները։

Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց խակ է:

Աղվեսի վկան  իր պոչն է:

Գայլի անունն է դուրս եկել, աղվեսը աշխարհը քանդեց:

Գիտուն աղվեսը  երկու ոտքով թակարդ կընկնի:

4․ Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Աղվես, ամսական, բլրալանջ, Հայաստան, խելացի, հնարամտություն, քիթ, սովորություն, սուր, լսողություն, հոտ, ձյուն, վնասատու։

ՊարզԱծանցավորԲարդ
Աղվես ամսական բլրալանջ
քիթ Հայաստան վնասատու
սուր խելացի
հոտ հնարամտություն
ձյուն սովորություն
լսողություն

5․ Գրի՛ր կապույտով նշված բառերի հոմանիշները։

երանգ- գույն

գիշատիչ- գազան, հոշոտիչ

թաքնվել- քողարկվել

առանձին- միայնակ

6․Գրի՛ր կանաչով նշված բառերի հականիշները։

վնասել- շահել

հեռու-մոտիկ

սովորական- անսովոր

միայնակ- բոլորով

7․ Գրի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը։

Աղվեսն ապրում է գետնափոր բներում։

Ենթակա- աղվեսը

Ստորոգյալ֊ ապրում է

8․Տեքստից դո՛րս գրիր եզակի թվով գործածված 5 գոյական։

աղվես, սնունդ, քիթ, կենդանի, պոչ

9․Տեքստում հանդիպող թվականները գրի՛ր տառերով։

երեքից չորս, տասներկու, տասնյոթից տասնինը, մեկուկես, չորս

10․Կետադրի՛ր տրված նախադասությունը։ 

Թեպետ աղվեսը գիշատիչ է, սակայն ամռանը սնվում է նաև որոշ բույսերով:

Հեղինակ՝

Ես Վաչե Վելիցյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արևմտյան դպրոցի 5.2 դասարանում, սիրում եմ խաղալ baskedbol իսկ հեռախոսաին խաղերից սիրում եմ roblox

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s