Posted in մայրենի, մայրենիի ստուգատես

Եթե ես ունենայի իմ դպրոցը

Իմ դպրոցը կլիներ ծառաշատ վայրում, 1 հարկանի, պատերը կլինեին տարբեր գույների: Կունենայի մեծ բակ՝ խաղերով, լողավազանով, մարզասարքերով: Դպրոցում կլիներ նորագույն համակարգիչներով հագեցված դասասենյակներ: Դասասենյակները ամեն առարկայի համար կլինեին առանձին և անհրաժեշտ առարկայական նյութերով: Կունենայինք մեծ գրադարան, որտեղ կլինեին առանձնացված հատվածներ տեղում ընթերցելու համար: Դպրոցը կունենար առանձին հատված բույսերի համար:

Կունենայի մեծ ճաշարան, որտեղ բոլոր երեխաները նույն ժամին կուտեին նույն ուտելիքը: Դասամիջոցները կդարձնեի 15 րոպե, որ երեխաներն իրար հետ խաղային, զրուցեին, այլ ոչ թե զբաղվեին հեռախոսով: Ֆիզկուլտուրայի դասաժամերին աշակերտները կսովորեին ինքնապաշտպանության և արտակարգ իրավիճակներում գործելու կանոները:

Պատուհանները փակված չէին լինի ճաղավանդակներով, բոլոր դասասենյակները կունենային առանձին ելքեր: Դպրոցը կունենար մեծ նկուղ, որտեղ կլիներ հոսանք, ջուր, կապի միջոց, առաջին անհրաժեշտության պարագաներ, որ անհրաժեշտության դեպքում ծառայեր որպես ապաստարան:

Հեղինակ՝

Ես Վաչե Վելիցյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արևմտյան դպրոցի 4.2 դասարանում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s