Posted in Հայրենագիտություն

Իմ բակը, իմ թաղը

Ես ծնվել և ապրում եմ Դավթաշենում: Ծնողներս Դավթաշեն են տեղափոխվել է 1988թ.:

Այն սահմանակից է Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններին, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, հարում է նաև Կոտայքի մարզին: Բնակչությունը կազմում է 42.4 հազ. մարդ: Դավթաշենի տարածքը եղել է քարքարոտ և ամայի հսկայական տարածք, որը լի էր օձերով և կարիճներով: Դավթաշենը հայտնի է եղել Առաջին գյուղ անվանումով։ Գյուղի բնակիչները 1938 թվականին գաղթել են Ապարանի շրջանի տարբեր գյուղերից: 1939 թվականին` Սասունցի Դավիթ էպոսի 1000-ամյակին, Դավթի անունով Առաջին գյուղը վերանվանվեց Դավթաշենի: 1986 թվականից բնակեցվում է նորակառույց թաղամասը՝ դառնալով Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնը: Դավթաշեն վարչական շրջանը բաղկացած է 4 թաղամասերից, որտեղ կան 193 բազմաբնակարան շենք, Ձոր 1, Ձոր 2, Վան, Հույսի Ավան բնակելի թաղամասերից և սեփական սեկտորից: Դավթաշենում կա 8 փողոց՝ Տիգրան Պետրոսյան, Աղաբաբյան, Փիրումյաններ, Մելքումով, Սասնա ծռեր, Սամվել Գևորգյան, Անաստաս Միկոյան, Անդրանիկ Իոսիֆյան և 1 խճուղի՝  Եղվարդի խճուղի:

Դավթաշենի կամուրջ

Այն միացնում է Արաբկիր վարչական շրջանը Դավթաշեն վարչական շրջանին։ Երկարությունը 496 մետր է, լայնությունը՝ 32, բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 92մ է։ Այն շահագործման է հանձնվել 2000 թվականին։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image.png

Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի /1996թ./

Մատուռ՝ կենտրոնական այգու հարևանությամբ /1990թ./

Տիգրան Պետրոսյանի հուշարձան /2006թ./

Երկրորդ աշխարհամարտում զոհված դավթաշենցիների հուշարձան 1965թ. /

Արցախյան պատերազմի ազատամարտիկների հուշաքար  /2003թ./

Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան /2015թ./

Ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին նվիրված խաչքար /2019թ./Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված խաչքարը /2002թ./ :

Ի դեպ Դավթաշեն վարչական շրջանի մասին նկարահանված տեսաֆիլմի համահեղինակներից մեկը մայրիկս է, ստորև նշված է տեսաֆիլմի հղումը:

Posted in Հայրենագիտություն

Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները

map_arm

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:   Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`

Մարզը   մարզկենտրոնը

Արագածոտն — Աշտարակ

Արարատ -Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Գեղարքունիք- Գավառ

Լոռի -Վանաձոր

Կոտայք- Հրազդան

Շիրակ- Գյումրի

Սյունիք- Կապան

Վայոց ձոր -Եղեգնաձոր

Տավուշ -Իջևան

Աշխարհագրական դիրքը

Հարևան երկրներ
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

Տարածք
29,74 հազար քառ. կմ

Ծովի մակարդակից միջին բարձրություն
1,800 մետր

Ամենաբարձր լեռնագագաթ
Արագած լեռը (4,090 մետր)

Posted in Հայրենագիտություն, մայրենի, Uncategorized

Ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը

Այս տարի ամռանը եղել եմ Արատեում, արդեն երկրորդ անգամ, շատ ուրախ և հետաքրքիր ժամանակ եմ անցկացրել ընկերներիս հետ: Ընկեր Արմինեն մեզ ծանոթացրեց մեղվաաշխատանքի հետ: Եղել եմ նաև Սևանում, Տավուշի մարզի գյուղերում՝ Նավուր, Չինչին, Վարագավան: Այցելել եմ տեղի տեսարժան վայրերը: Շատ գեղեցիկ է այնտեղի բնությունը:

Վարագավանք — Վանքը հիմնել է 1193-1198 թթ. Դավիթ Կյուրիկյան թագավորը, իսկ հետո նրա թոռը՝ Վասակ Բ 1234-1237 թթ. այն ընդարձակել է: Այժմ այնտեղ վերականգնման աշխատանքներ են իրակացվում: Վանքից բացվում էր մի գեղեցիկ տեսաարան դեպի անտառներ: Եկեղեցում պահպանել էին խաչքարեր, պատերին՝ զարդաքանդակներ և գրություններ: Ես մնացի զարմացացած այն բանից, որ այդ ամենը պահպանվել է այսքան դար:

Ղուզանա քար — Այն մի ժայռ է, որի բարձրությունը մոտ 200 մետր է: Այնտեղ շատ վախենալու է, ինչը նկարներով պատկերացնել չի լինում: ժայռը Ղուզանի քար անվանումն է ստացել Ռուզան անունով մի աղջկա ինքնասպանությունից հետո: Աղջիկն իրեն քարից ցած է նետել՝ պարսկական արշավանքների ժամանակ թշնամու ձեռքը չընկնելու համար: Ըստ մյուս վարկածի Ղուզան նշանակում է հով, ստվերոտ տեղ, որտեղ հովիվները կեսօրվա տապից պաշտպանվելով արածեցրել են ոչխարներին և կովերին: Ես հայրիկիս հետ մոտեցա այդ ժայռին, որտեղից բացվում էր գեղեցիկ և վախենալու տեսարան, այնտեղ կարծես սարը կիսած լինեին: Հետո իմ հարազատների հետ բնության գրկում վայլեցինք մեր հանգիստը: Այս տարվա իմ ամենահավանած վայրն է և խորհուրդ կտամ բոլորին գոնե մեկ անգամ այցելել:

Վարագաջուր, Հախում գետ, որը սկիզբ է առնում Միափոր լեռան լանջերից և Ադրբեջանի տարածքից խառնվում Կուր գետին: Այնտեղ տեսա մի կամուրջ, որը մեծերի պատմելով կառուցել էին գերմանացի գերիները: Գետի ջորը շատ սառն էր, բայց ես լողացա:

Սևանավանք, հայկական վանական համալիր, որը հիմնադրվել է 305 թվականին, երկու եկեղեցիները՝ 874 թվականին։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թվականին։ Այստեղ հանդիպեցինք տարբեր երկրներից ժամանած տուրիստների, որոնց գիդերը ներկայաննում էին եկեղեցու պատմությունը:

Սևանա լիճ — բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2: Այստեց եղել եմ բազմաթիվ անգամ և միշտ հիանում եմ մեր կապուտակ Սևանով:

Posted in Հայրենագիտություն, Հաշվետվություն

Հայրենագիտության հաշվետու պատում

Առարկաներից ամենաշատը սիրում եմ հայրենագիտություն է: Ծանոթացել եմ հայկական ազգային տոների, խաղերի, ավանդույթների, նրանց անցկացման ընթացքի հետ, սովորել ենք զրադաշտության, հին աստվածների և հայոց արքաների, առասպելների մասին: Մենք տարվա ընթացքում շատ ենք ճամփորդել, որի ընթացքում այցելել ենք Մատենադարան, Հայաստանի տարբեր մարզերում գտնվող պատմական վայրեր, որոնց մասին համացանցից և ուսուցիչներից լսել ենք հետաքրքիր պատմություններ:

Ընթացքում մասնակցել եմ տարբեր նախագծերի, ինչպես նաև Արատեսյան եռօրյա ճամբարին, որտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ էր և հիշվող:

Այս լինքով հայրենագիտություն առարկայի և ճամիփորդությունների այս տարվա բոլոր աշխատանքներն են։

https://vachevelicyan.wordpress.com/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

https://vachevelicyan.wordpress.com/category/%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Posted in Հայրենագիտություն

Ճամփորդություն Գեղարքունիքի մարզ

Երևան-Գագարին
Եղանակի կանխատեսումը 24,05-29,05

Սևանա լճի մասին

Սևանա լիճը (նաև` Գեղամա ծովը) գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա և Ուրմիա լճերից հետո): Այն քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է աշխարհում: Լճի երկարութունը կազմում է 70կմ, լայնությունը` 55կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ 
Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Լիճը բաղկացած է երկու անհավասար մասերից՝ Մեծ Սևան և Փոքր Սևան: Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը:
Սևանա լճի ափամերձ տարածքում սփռված են բազմաթիվ բրոնզեդարյա «կիկլոպյան» կոչվող ամրոցներ (Լճաշեն, Հայրավանք): Լճի էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով` գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը:
Սևանա լիճը նախկինում ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցման հետևանքով դարձել է թերակղզի և կոչվում է Աղթամար:

Սևանա լիճը շրջապատող լեռնաշղթաներ

Լիճը շրջապատում են արևմուտքից՝ Գեղամա լեռները, հյուսիսից՝ Արեգունյաց, արևելքից՝ Սևանա և հարավից՝ Վարդենիսի լեռները:

Սևանի լեռներ, Սևանի լեռնաշղթա, Շահդաղի լեռնաշղթա, Շահտաղի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի սահմանագլխին։ Ձգվում է Քաշաթաղ լեռնագագաթից դեպի հարավ-արևելք մինչև Արևելյան Սևանի լեռները։ Ամենաբարձր գագաթը 3319 մ բարձրություն ունեցող Սատանախաչ լեռն է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Հայաստանի տարածքում լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Փերեզակ լեռն է, որն ունի 3290 մ բարձրություն։ Լեռնաշղթայի երկարությունը շուրջ 50 կմ է:

Գագարին համայնքի մասին

Գագարին, գյուղ Գեղարքունիքի մարզում։ Հիմնադրվել է 1955 թվականին և կոչվել տիեզերագնաց Յուրի Գագարինի անունով։ Գյուղը ներառված է Սևան քաղաքային համայնքի մեջ։

Մեծեփի մասին

Սևան քաղաքից հյուսիս-արևմուտք, Գոմաձոր թաղամասում` Փամբակի լեռնաբազուկի վրա, պահպանվում են Մեծոփա ամրոցի մնացորդները հեռուստաաշտարակի մոտ: Բարձր դիրքի շնորհիվ լեռան գագաթից տեսանելի են Հրազդանը և այնտեղից 5 կմ հեռու գտնվող Իշտիկունու Լճաշենի հնագույն ամրոցը: Ենթադրվում է, որ Մեծոփա ամրոցը, Ցամաքաբերդ թաղամասից դեպի լիճն ընկած բլրի վրա եղած ամրոցի և Սևանա կղզու ամրոցի հետ միասին, ծառայել է որպես՝ դիտակետ վերահաս վտանգներից պաշտպանելու Իշտիկունու ներքին կյանքը: Մեծոփի կիկլոպյան ամրոցը վկայում է, որ այստեղ գոյություն է ունեցել բնակավայր: Այս նույն վայրում է գտնվել նաև «Մեծեփ» միջնադարյան մատուռը, որը վերջերս վերանորոգվել է: Տեղանքի շրջանում նկատելի են ամրոցի պարիսպների հիմքերը, որոնց բարձրությունը տեղ-տեղ պահպանվել է մեկ կամ երկու շարքով: Պարիսպների վրա պահպանվել են երեք աշտարակի հետքեր, իսկ ամրոցի ներսում և նրանից դուրս` կացարանների հետքեր: Ամրոցն ունի 225 մ երկարություն և 25-30 մ լայնություն: Ամրոցը արևելքից, հարավից և արևմուտքից վեր է խոյանում խիստ թեքությամբ արտահայտված կոնաձև տեսքով, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի բեկորներով: Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մ և դժվարամատչելի է:

Ի՞նչ իրեր են անհրաժեշտ ճամփորդին ամռանը բարձունք հաղթահարելու համար.

  1. Ուսապարկ
  2. գլխարկ
  3. հարմարավետ կոշիկներ
  4. հարմարավետ հագուստ
  5. ջուր
  6. առաջին օգնության պարագաներ
  7. սնունդ

Posted in Հայրենագիտություն

«Գովենք-գովենք ո՞ւմ գովենք…..»

«Գովենք-գովենք ո՞ւմ գովենք, Գառնիկին գովենք, ինչը՞ գովենք, խելքն ու ճարպկությունը գովենք, ընկերասիրությունն ու հյուրասիրությունը, ամաչկոտությունն ու ֆուտբոլի հանդեպ սերը գովենք, մաթեմատիկայի գիտելիքները գովենք, կենդանիներին սիրելն ու լավ երգելը գովենք:

«Գովենք-գովենք ո՞ւմ գովենք, Հայկին գովենք, ինչը՞ գովենք, բոյն ու բուսաթը գովենք, ֆուտբոլի և բոքսի հանդեպ սերը գովենք, հեծանիվ վարելը, առաջնորդ լինելը, նեղացկոտությունն ու ընկերասիրությունն գովենք:

Posted in Հայրենագիտություն

Ճամփորդություն Նոր Հաճն, Գետամեջ, Առինջ

Ապրիլի 17-ին մենք մեկնեցինք ճամփորդության: Նոր Հաճնի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում աղոթեցիք, այնուհետև եկեղեցու բակից նայեցինք դեպի Արզնու ձոր, այցելեցինք Նոր Հաճնի հուշարձան:

Գետամեջում եղանք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռում, ծանոթացանք պատմությանը, թե ինչպես մի օր մի մարդ երազ է տեսնում, որտեղ իրեն ասում են, որ գետի մեջ սուրբ քար կա: Նա ընկերների հետ գնում և հանում է այդ քարը, բերում տեղադրում և կառուցում են մատուռ:

Հրազդան գետի ափով քայլեցինք, վերցրինք ջրից փորձանմուշ: Այնուհետև խաղացինք խաղեր և տարածքը մաքրեցինք աղբից: Այնուհետև Առինջում եղանք Լևոնի քարանձավում, ծանոթացանք ստեղծման պատմությանը:

Շատ հրաշալի օր ունեցանք…Նկարների հեղինակը ես եմ, ծաղիկների կողքով էլանտարբեր չանցա…

Posted in Հայրենագիտություն

Մատենադարան

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանն է: Այն ստեղծվել է 1921 թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա: Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ:

1939 թվականին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան՝ Հանրային գրադարան: 1945 թվականին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թ-ին: 1959 թ-ին Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենքը:

մատենադարանն - Մատենադարան
  • Մուտքի առաջ տեղադրված են Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի, Թորոս Ռոսլինի, Ֆրիկի, Գրիգոր Տաթևացու բազալտե արձանները, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանները:
մատենադարան 960x349 - Մատենադարան
  • Այստեղ պահվում է շուրջ 17.260 ձեռագիր, որից ավելի քան 11.180-ը հայերեն ամբողջական ձեռագրեր են, մնացածը՝ հայերեն ձեռագրերի պատառիկներ, նորագույն և օտարալեզու (արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ասորերեն, հին վրացերեն, հունարեն, լատիներեն, ռուսերեն և այլն) ձեռագրեր::

  •  Մատենադարանի շենքի հյուսիսային կողմում՝ սարալանջի տակ, ստեղծվել են ստորգետնյա գրապահոցներ՝ ձեռագրերի անվտանգ պահպանության համար։
  • Մատենադարանի արխիվում պահպանվում են 100 հազարից ավելի վավերագրեր:
  •  1997 թվականին Մատենադարանը գրանցվել է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում:
  • Մատենադարանի նոր մասնաշենքը կառուցվել է ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով:
մատենադարան 1 960x338 - Մատենադարան
  • Մատենադարան բառը գրաբարում նշանակում է գրադարան:
  • Մեզ հասած հնագույն ամբողջական ձեռագիրը 7-րդ դարում ընդօրինակված մագաղաթե Ավետարան է, որի վրա ձեռքը դրած երդվել են նախագահները:
  • Մուտքի մոտ գրված է ըստ ավանդության հայերեն թարգմանված առաջին նախադասությունը՝

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Ներքևում տեղադրված նկարները ես եմ նկարել 10.04.2021թ.՝ Մատենադարան կատարած այցելության ժամանակ:

Posted in Հայրենագիտություն

ԾԱՂԿԱԶԱՐԴ

Այսօր տոնվում է Ծաղկազարդը: Ընտանիքիս հետ միասին այցելեցինք Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի՝ մասնակցելու ժամերգությանը և մանուկների օրհնության կարգին: Ցավոք չկարողացանք ներս մտնել, քանի որ եկեղեցու ներսում բազմամարդ էր և հնարավոր չէր մտնել:

Եկեղեցի տանող ճանապարհին վաճառում էին ուռենու ճյուղերից պատրաստված պսակներ, ծաղիկներ, ցորենի հասկեր, արձանիկներ: Ինձ դուր չեկավ այդ ամենը: Ես կուզեի, որ այս տոնը, ինչպես նաև մյուս տոները նշվեին նախկինի նման՝ խաղերով, երգով ու պարով և մարդկանց ուրախություն պարգևեին:

Posted in Հայրենագիտություն

ԶԻՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Հայկական բարձրավանդակը դարեր շարունակ ենթարկվել է օտարերկրյա զավթիչների հարձա­կումներին և ավերածություններին, նախ անցել է հռոմեացիների, պարսիկների, արաբների ձեռքը, ապա սելջուկ-թուրքերի, մոնղոլների ու Լենկթեմուրի կողմից ավերի ու թալանի մատնվել: Թշնամու դեմ կռվելու և երկրի պաշտպա­նությունն ուժեղացնելու համար առաջնահերթ էր զինագործության արհեստը: Եթե սկզբնական շրջանում զենքեր պատրաստելը դարբնության մի մասն էր կազմում, ապա X-XII դարերում զինագործությունն առանձնանում է և դառնում արհեստի ինքնուրույն ճյուղ:

Հայ արհեստավորները պատրաստել են մարտական զենքեր, պարիսպներ քանդող մեքենաներ` բաբաններ, որոնք գերազանցել են եկվորների կողմից գործադրվող մեքենաներին: Զորքի հետ միշտ տանում էին զինագործ արհեստավորների հատուկ խմբեր, որոնք ճանապարհին հոգում էին զենքի ու զինամթերքի կարիքները: Հայկական զինագործության և զինատեսակների մասին պատմում են հին ձեռագրերում պահպանված մանրանկարները:

Զինագործները իրենց արհեստը փոխանցում էին միայն իրենց որդիներին կամ մոտ հարազատներին: Զինագործությունն իր մեջ ներառում էր նաև այլ արհեստներ (դարբնություն, փականագործություն, ոսկերչություն, հյուսնություն, խառատություն և այլն):

Հայաստանում զինագործական ինքնուրույն արհեստներ (ճյուղեր) են եղել.

Թուր և խանչալ պատրաստող – Ղլճի

Հրացանի փող պատրաստող – Լուլաճի

Հրացանի կոթը պատրաստող – Ղոնղախճի

Դանակ պատրաստող – Բիչախճի

Փամփշտագործներ – Թոքմաճի և այլն:  

Հին Հայաստանում գործածվող զենքերն ըստ իրենց նշանակության կարելի է բաժանել հետևյալ խմբերի. 1. Պարսատիկ 2. Նետ և աղեղ 3. Նիզակ, տեգ, գեղարդ 4. Դաշույն 5. Թուր, սուր, սուսեր, սվին:

21-րդ դարում աշխարհի բանակներում սառը զենքի կիրառումը հասել է հնարավոր նվազագույնի: Այժմ նոր զինատեսակների հայտնվելու պայմաններում, նույնիսկ հրազենն է ծերացել: Հայաստանում այսօր ևս արտադրվում են տարբեր զինատեսականեր, օրինակ՝ դիպուկահար հրացաններ, անօդաչու թռչող սարքեր, ականորսիչներ: