Posted in մայրենի, մայրենիի ստուգատես

Եթե ես ունենայի իմ դպրոցը

Իմ դպրոցը կլիներ ծառաշատ վայրում, 1 հարկանի, պատերը կլինեին տարբեր գույների: Կունենայի մեծ բակ՝ խաղերով, լողավազանով, մարզասարքերով: Դպրոցում կլիներ նորագույն համակարգիչներով հագեցված դասասենյակներ: Դասասենյակները ամեն առարկայի համար կլինեին առանձին և անհրաժեշտ առարկայական նյութերով: Կունենայինք մեծ գրադարան, որտեղ կլինեին առանձնացված հատվածներ տեղում ընթերցելու համար: Դպրոցը կունենար առանձին հատված բույսերի համար:

Կունենայի մեծ ճաշարան, որտեղ բոլոր երեխաները նույն ժամին կուտեին նույն ուտելիքը: Դասամիջոցները կդարձնեի 15 րոպե, որ երեխաներն իրար հետ խաղային, զրուցեին, այլ ոչ թե զբաղվեին հեռախոսով: Ֆիզկուլտուրայի դասաժամերին աշակերտները կսովորեին ինքնապաշտպանության և արտակարգ իրավիճակներում գործելու կանոները:

Պատուհանները փակված չէին լինի ճաղավանդակներով, բոլոր դասասենյակները կունենային առանձին ելքեր: Դպրոցը կունենար մեծ նկուղ, որտեղ կլիներ հոսանք, ջուր, կապի միջոց, առաջին անհրաժեշտության պարագաներ, որ անհրաժեշտության դեպքում ծառայեր որպես ապաստարան:

Posted in մայրենիի ստուգատես

Դպրոցում իմ ամենասիրելի վայրը դա ագարակն է: Առաջին անգամ ես տեսա ագարակը ամառային ճամբարում և շատ հավանեցի: Ես շատ եմ սիրում ագարակը, որովհետև այնտեղ կան տարբեր կենդանիներ: Օրինակ՝ ձիեր, պոնի, շներ, մեղուներ, սիրամարգ հավեր և այլն: Ես շատ եմ սիրում կենդանիներին՝ ամենասիծս եղավ շները: Նրանք շատ լավն են և հավատարիմ ընկերներ: Հետո արդեն մենք այդքան էլ հաճախ չէինք գնում ագարակ, բայց ես միևնույն է շատ եմ սիրում այն միշտ իմ սիրած վայրն է եղել: Այս տարի նույնպես մենք մի խումբ երեխաներով գնացինք ագարակ կենդանիներին խնամելու համար: Շատ հաճելի է կենդանիներին խնամելը՝ դա շատ լավ աշխատանք է մեք դրանով ոգնում էնք կենդանիներին: Հետո մեզ այնտեղ պատմեցին հովվաշների մասին: Մեր ագարակային օրերը միշտ անցել են շատ ուրախ և հաճելի:) :

Posted in Հաշվետվություն, մայրենի, մայրենիի ստուգատես

Իմ նախագծային աշխատանքները

Այս ուսումնական տարվա ընթացքում մայրենի լեզվից մասնակցել եմ տարբեր նախագծերի, որոնցից ամենաշատն ինձ դուր է եկել <<Իմ ընկեր Ռաֆայելը>> նախագիծը, որովհետև ես սիրում եմ օգնել նրանց, ով դրա կարիքն ունի: Այս նախագծի շրջանակներում մենք օգնել ենք մեր դասընկեր Ռաֆայելին, մեր իմացածը փոխանցել ենք նրան, ինչը շատ դուր եկավ նրան և շատ ուրախացրեց: Նա իր բլոգում նշել է, որ մենք նման չենք, բայց դա պարտադիր չէ: Ես էլ եմ մտածում, որ բոլորս տարբեր ենք և պետք է ընդունենք միմյանց ու օգնենք իրար, որ լինենք ավելի ուժեղ ու հզոր:

Գրել ենք ընկերների մասին, նկարագրել նրանց լավ և վատ կողմերը: Այդ ամենը ինձ շատ դուր եկավ, քանի որ հասկացա իմ դրական կողմերն ընկերներիս համար և կաշխատեմ ավելացնել դրանք:

Posted in Հաշվետվություն, մայրենի, մայրենիի ստուգատես

Մայրենիի հաշվետու պատում

https://vachevelicyan.wordpress.com/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/

Ես այս տարի սովորել եմ լավ նախագծերից սիրում եմ իմ ընկերը վերովհետև ես սիրում եմ օգնել ցանկացածին: հեղինակներից ես շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանին և նրա գրած ստեղծագործությունները: Իսկ առակներից Մխիթար գոշն է սիրածս առակը ԱՂՔԱՏԻ ԱՂՈԹՔԸ:

Այս տեսանյութերով ներկայացնում եմ Թումանյանի <<Խրճիթը>> բանաստեղծությունը և քառյակներից մի քանիսը: