Posted in մայրենի

Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ: — Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը։
տնրօենի, երգել, վերադարձա, առաջին,

 2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

 ա/ ստիպված
 բ/բարձրաձայն
 գ/ թախանձագին
 դ/ սառնասրտորեն

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
ա/ մենակ- միայնակ

բ/  սաստիկ- ուժգին

գ/ նոր- թարմ, չօգտագործված       

դ/ փոքր- պստիկ, 

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան — պարզ
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

   ա/ լապտերների

   բ/ ծափահարությունների

   գ / աչքերում

   դ/ դերասանուհին

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
 դ/տեսարան-գոյական

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.
տանել-տանում էր
թողնել-թողեց
հայտարարել-հայտարարեցի
արտասվել-արտասվում

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

    Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա   —   մայրիկս

 ստորոգյալ —  տանում էր  

9. Տեքստից դու՛րս գրիր  ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:
— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.

Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: 
Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու: 

11. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:

Չապլինն իր առաջին ելույթի համար պարտական էր մորը։

12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:
Երբ մայրիկի ձայնը խզվեց տնօրենը որոշեց, որ Չապլինը կփոխարինի։

13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

 բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

15. Ո՞րն էր  Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:
Նա օժտված էր ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

Posted in մայրենի

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր  սնուցած   ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը: Սնուցել-կերակրել, արյունարբու-դաժան, շյուղ-ճյուղ
  2. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:
    Շինել-սարքել, շյուղ-շիվ, այժմ-հիմա, սնուցել-կերակրել, հափշտակել-գողանալ, կրկին-նորից:
  1. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։ Բույնը
  1. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը: Այս բանաստեղության հերոսը մայր ծիծեռնակն է:
  2. Նկարագրի՛ր ծիծեռնակին: Նրա պոչը մկրատաձև էր:
  3. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից: Նա համառ էր, հավատարիմ և ամեն անգամ հիշում էր իր առաջվա բույնը:
  4. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
    Բայց նա կրկին բույն էր շինում,
    Ե՛վ շինում էր, և՛ երգում,
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում:
  5. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր: Սա մի ծիծեռնակի մասին էր, ով շատ ուժեղ էր, նրա տունը գանդվել էր, բայց նա չէր հանձնվում, նրա ձագերը չկային, բայց նա ուզում էր նորից բույն ունենալ և ապրել:
  6. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված: Որովետև ծիծեռնակը աննդատ իր լավ կամ վատ բաներն էր հիշում:
  7. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
  8. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:

Ծիծեռնակները լինում են տարբեր տեսակներ։ Տեսակները մոտ 79 են։ Կան ծիծեռնակներ, որոնց ապրելակերպը նման է մյուս ծիծեռնակներին։ Ծիծեռնակներն ունենում են մկրատաձև պոչեր։ Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են՝ որդեր և բլոճներ։ Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։ Ծիծեռնակի թռչելով մարդիկ կանխագուշակում են եղանակը։

Օրինակ՝ Եթե ծիծեռնակները բարձր են թռչում ուրեմն արևոտ օր է սպասվում, իսկ եթե ցածր են թռչում, ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։

Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր, իսկ գյուղական ծիծեռնակներինը բաժականաման։

Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ և երբ մեզ մոտ եղանակը տաքանում է նրանք վերադառնում են։ Հիմնականում գալիս են ապրիլին, մայիսին կամ հունիսին։ Մայիսից մինչև հունիս ձագեր են հանում։ Նրանք հանում են 4-6 ձագ և բույն շինում 1000 – 5000 հատ։

Ծիծեռնակները համեմատաբար մյուս թռչունների նրանք ավելի հաճախ են իջնում գետնին։

  1. Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:

Posted in մայրենի

Ինչպես է նշվում Զատիկը տարբեր երկրներում

Գերմանիայում Զատիկը շատ սիրված տոն է: Տոնական կերպարը ձու ածող ճագարն է: Սովորաբար ծնողները զատկական ձվերը թաքցնում են այգում, իսկ առավոտյան մանուկները փնտրում են դրանք: Մանուկներին անպայման նվիրում են քաղցրավենիք, խաղալիք և պարտադիր շոկոլադե զատկական ձու: Մեծահասակները ևս նվերներ են փոխանակում՝ ամենից հաճախ գառան ձև ունեցող լիմոնային կարկանդակի տեսքով՝ ի նշանավորում Հիսուս Քրիստոսի զոհաբերության:


Մեծ Բրիտանիայում Զատիկը շոկոլադի իսկական տոն է: Զատկի առթիվ պատրաստում են տարբե տեսակների, չափերի շոկոլադե ձվեր: Շոկոլադե ձվերը նվիրում են թե մանուկներին և թե մեծահասակներին, դրանք ամենասիրված նվերներն են:


Իսլանդիայում իրա նվիրում են շոկոլադե ձվեր, նաև հավի ձվեր՝ ներկված բնական ներկերով, առավել հաճախ՝ սոխի կճեպով, գագաթին ամրացված զվարճալի փոքրիկ ճուտիկ՝ նոր կյանքի խորհրդանիշը: Սակայն զատկական գլխավոր նվերը բացիկն է կամ թերթիկը, որի վրա գրվում է որևէ իմաստուն միտք, թևավոր խոսք կամ մեջբերում Աստվածաշնչից:


Ֆրանսիայում քիչ ուշադրություն են դարձնում ձվերի նկարազարդմանը: Այդ օրն ամենուր ղողանջում են զանգերը՝ խորհրդանշելով զատկական ուրախությունը: Գյուղական վայրերում ծնողները ծառերի վրա թռչնաբներ են տեղադրում և այնտեղ դնում շոկոլադե ձվեր, որպեսզի երեխաները գտնեն: Ֆրանսիայում Զատիկը շոկոլադի տոն է: Շատ սիրված են շոկոլոդե դրամները, որոնք նվիրում են թե մանուկներին և թե փոքրահասակներին՝ մաղթելով տվյալ տարում բարեկեցիկ կյանք:


Ինդոնեզիայում մարդիկ միմյանց ուղարկում են զատկական բացիկներ, հանդիպելիս նվիրում զատկական ձվեր: Այնտեղ մարդիկ ոչ միայն ներկում են ձվերը, այլև զարդարում խխունջների փշրանքներով՝ ստանալով շատ գեղեցիկ և արտասովոր պատկեր:


Բուլղարիայում ներկած ձվերը դնում են զատկական մեծ հացի շուրջը: Նրանք զատկական ձվերով այնքան են հարվածում մյուսների ձվերին, մինչև ձուն ճաքի կամ կոտրվի, և միմյանց բարեմաղթանք են հղում: Ամենահաջողակը համարվում է նա, ում ձուն ամենից երկարն է ամբողջական մնում: 


Շվեդիայում մարդիկ տները զարդարում են դեղին, կանաչ և սպիտակ զատկական ծաղկանոցներով, ամենուր դնում դեղին ճուտիկներ՝ գունավոր փետուրե շրջանակների մեջ: Շվեդները զատկին ուտում են նույն կերակուրները, ինչ Ս. Ծննդյան տոնին, սակայն ավելի մեծ ուշադրություն են դարձնում կոնֆետներին և այլ քաղցրավենիքի:


Մեքսիկայում զատկական տոները շարունակվում են շուրջ երկու շաբաթ և կրում ժողովրդական տոնախմբության բնույթ: Ավագ ուրբաթ տեղի է ունենում թատերականացված երկու երթ: Օրվա առաջին կեսին շքերթը խորհրդանշում է այն պահը, երբ հռոմեացի զինվորները Հիսուսին բերոմ են խաչելության վայր: Օրվա երկրորդ կեսին տեղի է ունենում խաչելության մռայլ, լուռ երթը:

Posted in մայրենի

Զատկական բարեմաղթանք, հանելուկ և բացիկ

Շնորհավոր թող լինի բոլորիս Սուրբ Զատիկը, բոլորի տները ուրախությամբ լցվի, իսկ հոգիները՝ լույսով:

Մաղթում եմ Հույս, Հավատ ու Սեր:

Հանելուկ

Գարնանային տոն է այն, ուրախ և բարի,

Նշում ենք այն ձու ներկելով, չամչով փլավ ուտելով:

Posted in մայրենի

Բնության զարթոնքը

Լուսաբացին ձյունե գնդերի պես հալվում էին աստղերը։ Արևածագին շառագունում էր արևելքը։ Ամպերի հետ խաղում էին արևի առաջին շողերը։ Երփներանգ ծաղիկները բարձրացնում էին գլխիկները և ժպտում արևին։

Ամեն գարնան ձորակում ծաղկում էին նաև մասրենիները։ Նրանք բացում էին իրենց դեղնակարմիր, սպիտակաթերթ վարդերը։ Արևի պայծառ շողերից տաքանում էին ձորակի քարերը։ Երկարապոչ մողեսները պառկում էին տաքացած քարերին և վայելում գարնան ջերմությունը։

Ամենուրեք նկատելի էր գարնան յուրօրինակ հմայքը։ Բնության զարթոնքը կյանքի էր կոչում յուրաքանչյուր կենդանի էակի։

Առաջադրանքներ

1. Տեքստից դո՛ւրս գրիր առաջին նախադասութունը և համառոտիր։

Լուսաբացին աստղերը հալվում էին։

2. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ և այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։

ամպ-անամպ ամպագորգոռ

3. Տեքստի վերջին նախադասությունից դո՛ւրս գրիր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։

կանդանի-Ես կենդանիներից ամանաշատը սիրում եմ շուն:

4. Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։ մասրենիներ, ծաղիկներ:

Մեր այգում կան շատ ծաղիկներ:

Մարսրենիների թփերը ծաղկել էին:

Posted in մայրենի

Մայրենի

Բաց թողնված բառերը լրացրո՛ւ 1, 2, 4, 5, 7, 10, 1000 թվերի անուններով ևգտի՛ր ժողովրդական  դարձվածքներն ու առածները։

Տաս չափի՛ր, մեկ կտրի՛ր։

Երկուսն էլ մեկ սանրի կտավ են։

Երկու ոտքը մեկ անել։

Հինգ մատի պես իմանալ։

Յոթ սարի, յոթ ձորի հետևում լինել։

Մեկ խելքը լավ է, երկուսն ավելի։

Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի։

Մեկ կա՝ հազար արժե, հազար կա՝ մեկ չարժե:

Երկու ոտքը մեկ մաշիկ դնել։

Տրված թվերը ներկայացրո՛ւ տառերով։

17-տասնյոթ

24-քսանչորս

64-վաթսունչորս

93-իննսուներեք

121-հարյուր քսանմեկ

805 -ութ հարյուր հինգ

741-յոթ հարյուր հինգ

1753- հազար յոթ հարյուր հիսուներեք

6018- վեց հազար տասնութ

100.000- հարյուր հազար

Տրված քանակական թվականներից կազմի՛ր դասական թվականներ։

Յոթ- Յոթերորդ

Տասն- Տասներորդ

Քսան- Քսաներորդ

Հիսունվեց- Հիսունվեցերորդ

Տասնմեկ-Տասնմեկերորդ

Տրված դասական թվականները դարձրո՛ւ քանակական։

Չորրորդ-չորսական

Տասնութերորդ-տասնութական

Տասներորդ-տասական

Առաջին-մեկական

Քսաներորդ-քսանական

Փակագծերում գրի՛ր ընդգծված բառերին տրվող հարցը։

Տարին ունի տասներկու (քանի՞) ամիս և չորս (քանի՞) եղանակ։

Եղբայրս նստած էր առաջին (որերո՞րդ) շարքում։

Քույրս սովորում է իններորդ (որերո՞րդ) դասարանում։

Համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով գտի՛ր  նախադասություններ, որոնց մեջ թվականներ լինեն։

Պատերազմը սկսելուց մեկ օր առաջ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ արեց հեռու մնալ հայ-ադրբեջանկան սահմանին մոտ գտնվելուց:

Ըստ Հայկական զինված ուժերի՝ նրանք զգետնել են 2 ադրբեջանական ԱԹՍ:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է հինգ հարյուր ութսունհինգով:

Անձին տասնչորս օրացուցային օրով ինքնամեկուսացման հրահանգ տրվում է անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատման դեպքում, եթե վերջինս ենթակա չէ հոսպիտալացման:

Կապի կազմակերպությանը մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը տրված գրավոր դիմումները և ծանուցումները (փաստաթղթերը) համարվում են ժամկետին տրված:

Posted in մայրենի

Անբախտ վաճառականներ

Լեգենդ
Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՜կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք-խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց՝ արի տես… որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան, Արաբըստան…
Է՜լ թանկագին քիրմանի շալ,
Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՛ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի:
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր:
Ազատվեցավ — փառք իր ասծուեն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
Գա՛ — ի՞նչ, ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց, ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին:
— է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
Ետ տվեք դե փողըս հիմի:
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՜ր, էսպես բա՞ն եք տեսել.
Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
Գոռգոռում էր ողջ թառակում,
Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՜յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՛նչ ենք լըսում. — վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ.
Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտաոակ բա՞ն…
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
Սիրտը բերնով դուրս էր գալիս:
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՜յ քու տունը քանդվի, ա՜ Ճայ,
Ա՜յ դու դառնաս գըրողի փայ.
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի՜ նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
Կա՜ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…
— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
Ձեզնից ավել բան չեմ ուզում:
— Չէ՛, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…
Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՜, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…
Խեղճը էսպես լեզու ածավ,
Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՛, չըկա՛:
— Էս ի՛նչ ցավ էր. աստված վըկա.
Ի՞նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից,
Էլ ի՞նչ ասեմ,
Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ….
Շատ միտք առավ,
Դես-դեն թըռավ,
Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ:
Էլ չըպըրծավ:
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին:
Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թաշին,
Ոչ պարտքատեր աղա-Փուշին:
Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի:
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել:

Առաջադրանքներ

Կարդալ՝ դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերն ու արտահայտությունները։

մուրհակ — գրավոր պարտավորվածություն

սովդաքյար — վաճառական

թայ-թաշ — հասակակից

ցիփ — ամբողջովին

սնանկ — չունևոր

աբուռ — ամոթ

Նկարագրիր լեգենդի հերոսներին։

Լեգենդի հերոսներն են ճայը, չղջիկը և փուշը: Ճայն ու չղջիկը ուզում էին գումար աշխատել: Նրանք ձեռնարկող էին, փորձեցին պարտք վերցնել և առևտուր անել: Փուշը բարի գտնվեց և նրանց գումար տվեց, սակայն նրանք չկարողացան վերադարձնել: Ճայն ու չղջիկը ամաչում էին իրենց արարքից, իսկ փուշը ամոթանք էր տալիս նրանց:

Արձակ շարադրանքի միջոցով պատմի’ր լեգենդի բովանդակությունը։

Կար չկար մի ճայ, չղջիկ և փուշ: Մի անգամ ճայը և չղջիկը որոշում են դառնալ վաճառական, բայց պարզվում է, որ փող չունեն: Նրանք գնում էն փշի մոտ և պարտքով փող են վերցնում և ճայը մեկնում է նավով առևտրի: Նա լինում է Հնդկաստանում, Պարսկաստանում, Չինաստանում և այլ երկրներ, առնում է այն ինչ հավանում է և վերադառնում: Սակայն ճանապարհին սկսվում է փոթորիկ և նավն ու ապրանքը քշում, տանում է: Ճայը մտածում է, որ էլ ինչ երեսով տուն գնա, իսկ չղջիկն սպասում է նրան, որ գա և փշի պարտքը տան: Փուշը ամեն օր գալիս և իր պարտքն էր պահանջում ու ամոթանք տալիս: Չղջիկը հույսը կտրում, վաճառում է ամեն ինչ և պարտքի մի մասը փակում: Ճայը որոշում է ետ չվերադառնալ, մնալ ծովում ու սպասել իր ապրանքին: Չղջիկը ամաչելուց ցերեկները դուրս չի գալիս, որ իրեն ոչ ոք չտեսնի, քնում է, իսկ գիշերները դուրս է գալիս ու հարցնում, թե ով է տեսել ճային ու չղջիկին:Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

Ջղջիկների մասին տեղեկություններ հայթայթիր և համառոտ ներկայացրո’ւ։

  1. Չղջիկները միակ կաթնասուններն են, որոնք կարող են թռչել:
  1. Չղջիկները կարող են ապրել ավելի քան 30 տարի:
  2. Նրանք կարող են թռչել ժամում մինչև 60 մղոն արագությամբ:
  3. Վամպիր չղջիկները կարող են կատաղություն փոխանցել ՝ նրանց խայթոցները պոտենցիալ ճակատագրական դարձնելով:
  4. Մայր չղջիկը կարող է գտնել իր նորածիններին միլիոնավոր այլ չղջիկների շարքում ՝ իրենց յուրահատուկ բույրով և ձայնով:
  5. Արնախումի չղջիկի թքի մեջ պարունակվող հակակոուլանտը հարմարեցված է սրտի հիվանդություններով տառապող հիվանդների արյան հոսքը մեծացնելու համար:
  6. Flying Fox- ը, որն ապրում է Խաղաղ օվկիանոսի հարավային կղզիներում, աշխարհի ամենամեծ չղջիկն է: Այն ունի մինչև 6 ոտնաչափ թևերի բացվածք: Իսկ ամենափոքր չղջիկը Թայլանդի իշամեղու չղջիկն է: Իշամեղու չղջիկը փոքր է մանրանկարից, իսկ քաշը պակաս է, քան մետաղադրամը:
  7. Չղջիկների որոշ տեսակներ չեն կարող շատ լավ տեսնել, իսկ մյուսները ՝ երկար տարածություններ: Որոշ չղջիկներ կարող են նույնիսկ ուլտրամանուշակագույն ճառագայթներ հայտնաբերել:
  8. Չղջիկները միմյանց հետ շփվում են բարձր հնչյուններով, որոնք մենք նույնիսկ չենք կարող լսել:
  9. Գոյատեւելու համար չղջիկներին ջուր պետք չէ:

Փորձի’ր փշի կամ չղջիկի մասին մի լեգենդ հորինել և ձայնագրել։

Լեգենդ չղջիկի մասին

Ասում են, որ մարդիկ անընդհատ նեղացնում, ծաղրում էին չղջիկին, ասելով որ նա տգեղ է, թևավոր մուկ է և նա ամեն անգամ շատ էր բարկանում և նեղանում, ինչի պատճառով իր մարմնի գույնը գնալով սևանում էր: Նա որոշեց, որ ցերեկները տանից այլևս դուրս չի գա, միայն մութն ընկնելուց հետո էր դուրս գալիս, որ իրեն ոչ ոք չտեսնի և չծաղրի: Սակայն չղջիկը հիշաչար էր և չէր կարողանում մոռանալ մարդկանց կողմից վիրավորանքը և օրերից մի օր որոշեց վրեժ լուծել նրանցից: Մի օր գիշերով նա դուրս եկավ, գնաց մարդաշատ մի վայր և ուժգին թափահարեց իր թևերը աջ ու ձախ տարածելով մանրէներ որոնք առաջանում էին չարությունից: Մարդիկ շնչելով այդ օդը, սկսեցին իրենց վատ զգալ և հիվանդանալ, որոշ ժամանակ անց հասկացան պատճառը և սկսեցին պայքարը չարության մանրէների դեմ: Չղջիկը հասկացավ, որ իր նպատակը մարդկանցից հաշվեհարդար լինելու` ամբողջությամբ չի իրականանում, բարկությունից սկսեց փոքրանալ և որոշ ժամանակ անց լրիվ վերացավ:

Posted in մայրենի

Գովք մայրիկիս

Սիրելի մայրիկ, շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի առթիվ: Դու ամենաբարին ես, լավագույնը, ես սիրում եմ քեզ անսահման: Ես ուզում եմ, որ շատ ժպտաս, երբեք չհիվանդանաս ու միշտ երջանիկ լինես: Մնա նույն գեղեցիկ, հոգատար, կանացի, իմաստուն, աշխարհի լավագույն մայրը:

Ռուսերեն

Дорогая мама, с праздником 8 Марта! Ты самая добрая, самая лучшая, я люблю тебя бесконечно. Я хочу, чтобы ты много улыбался, никогда не болел и всегда был счастлив. Оставайся такой же красивой, заботливой, женственной, мудрой, лучшей мамой на свете.

անգլերեն

Dear Mom, Congratulations on March 8! You are the kindest, the best, I love you infinitely. I want you to smile a lot, never get sick and always be happy. Remain the same beautiful, caring, feminine, wise, the best mother in the world.

Posted in մայրենի

02.03.21

Տրված բառերը դասավորի՛ր այբբենական կարգով։

արագ, բնական, արքա, բանիմաց, զավակ, դիմակ, դանակ, գովազդ, զգեստ, թութակ, թակարդ։

արագ, արքա, բանիմաց, բնական, դանակ, գովազդ, դիմակ, զավակ, զգեստ, թակարդ թութակ։

Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի։

Եղնիկ- եղնիկներ, թռչուն-թռչուններ, դուռ-դռներ, աչք-աչքեր, ձեռք-ձեռքեր, մարդ-մարդիկ, կին-կանայք, երեխա-երեխաներ։

Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր դրան տրվող հարցը։

պայուսակ-ի՞նչ

սեղան-ի՞նչ

համակարգիչ-ի՞նչ

լուսավոր-ինչպիսի՞

խաղաղ-ինչպիսի՞

երեք-քանի՞

հարյուր-քանի՞

հինգ հարյուր-քանի՞

<<Բառքամոցի>> մեթոդով <<հեռուստացույց>> բառից հնարավորինս շատ բառեր կազմի՛ր։

հեռու, ցույց, սուտ, ռուս, սառույց, ուս, սուտ, հայ, առու, ուստա, այտուց, հետ, հույս, տառ

Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր։

միտք — մտամոլոր, մտազբաղ, սրամիտ

երգ — երգարվեստ, մեներգ

լույս -վերջալույս, արշալույս

գույն- մոխրագույն, գույնզգույն

ծաղիկ- ծաղկաման, ծաղկափոշի

Posted in մայրենի

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Առաջադրանքներ

1.Կարդա’ պատմվածքը, դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը։ Օճորք-տանիք, զվարթ-ուրախ, երդիկ-հողե կտուր, ամբար-պահեստ, մարագ-հարդանոց:

2.Պատմվածքից դուրս գրիր բառեր, որոնց հականիշները կարող ես գրել, առանց բառարանի օգնության։ Երկար-կարճ, իրիկուն-առավոտ, բարձր-ցածր, սոված-կուշտ, ներքև-վերև, արագ-դադաղ, առաջին-վերջին, մեռած-ողջ, դատարկ-լիքը, տակ-վրա:

3.Բնութագրի՛ր մայր ծիծեռնակին։ Նա շատ աշխատասեր և հոգատար մայր էր, մտածում էր իր ձագերի մասին: Կերակրում էր նրանց: Նրա սիրտը չդիմացավ, երբ ձագերից մեկին կատուն տարավ:

4.Պատմվածքից դո՛ւրս գրիր մայր ծիծեռնակին բնորոշող հատվածը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

5.Ինչպե՞ս կվերնագրեիր պատմվածքը։ <<Հոգատար մայրը>>

6.Ի՞նչ գիտես ծիծառնակների մասին։ Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից հետաքրքիր տեղեկություններ հայթայթիր ծիծեռնակների մասին։

Ծիծեռնակները լինում են տարբեր տեսակներ։ Տեսակները մոտ 79 են։ Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։ Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են՝ որդեր և բլոճներ։ Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։ Ծիծեռնակի թռչելով մարդիկ կանխագուշակում են եղանակը։