Առաջատար

Շների ցեղատեսակներ

Նախագծի կառուցվածքը ներածություն, նկարագրություն և ցեղատեսակի առանձնահատկություններ

Նախագծի տևողություն 05.11.2020 մինչև 15.11.2020

Ում համար է նախատեսված ովքեր կենդանիներից ամենաշատը սիրում են շներին

Նկարագրություն — Իմ ամենասիրելի կենդանին շունն է: Բազմաթիվ ցեղատեսակներից ես սիրում եմ հատկապես դոբերման և հասկի ցեղատեսակի շներին:

Արդյունքը Տարբեր ցեղատեսակների մասին հետաքրքիր տեղեկատվության հավաքագրում

Ամփոփում Իմ նախագծի մեջ ներկայացրել եմ դոբերման և հասկի ցեղատեսակի շների մասին հետաքրքիր փաստեր և մանրամասներ, որոնք հետաքրքիր կլինեն շատերին: Նախագծիս իրականացման ընթացքում օգտվել եմ տարբեր կայքերից: Նախագիծս իրականացրել եմ մայրիկիս աջակցությամբ

Դոբերման և սիբիրյան հասկի այստեղ կարող եք տեսնել իմ թեման

Առաջադրանք — առաջարկԱռաջարկում եմ իմ դասընկերներին միանալ նախագծիս և պատմել իրենց սիրելի ցեղատեսակների մասին: Վստահ եմ, որ կան դասընկերներ, ովքեր ունեն շուն, որոնք կարող են պատմել հետաքրքիր փաստեր իրենց շների մասին:

Posted in Uncategorized

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական:
    արև, վարդ, սիրտ, կրակ, աշխարհ, շուրթ, փողոց
  • Դուրս գրված գոյականներին համապատասխան գրեք մեկական ածական
    վառ արև, գեղեցիկ վարդ, բարի սրտեր, այրվող կրակ, կարմիր շրթեր, նոր փողոց:
  • Բացատրեք հետևյալ դարձվածքները՝ «բոլորը թափվել են փողոց», «սրտերը կրակ են ու բոց»
    «բոլորը թափվել են փողոց» — բոլորը /մարդիկ/ դուրս են եկել փողոց:
    «սրտերը կրակ են ու բոց» — մարդիկ սրտերում սեր կա, ավելի բարի են
  • Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս, պատասխանը պատճառաբանեք:
    Ուրախություն եմ զգում, քանի որ մարդիկ ավելի շատ են դուրս իջնում, շփվում միմյանց հետ, ավելի բարի են դառնում:
  • Տարվա ո՞ր եղանակն է ձեզ համար հոգեհարազատ, ինչո՞ւ:
    Գարուն, որովհետև գարնանը գեղեցիկ է, ծառերը ծաղկում են, արևոտ օրերն ավելի շատ են, հաճախ ենք դուրս իջնում, խաղում:
Posted in Հայրենագիտություն

Ճամփորդություն Նոր Հաճն, Գետամեջ, Առինջ

Ապրիլի 17-ին մենք մեկնեցինք ճամփորդության: Նոր Հաճնի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում աղոթեցիք, այնուհետև եկեղեցու բակից նայեցինք դեպի Արզնու ձոր, այցելեցինք Նոր Հաճնի հուշարձան:

Գետամեջում եղանք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռում, ծանոթացանք պատմությանը, թե ինչպես մի օր մի մարդ երազ է տեսնում, որտեղ իրեն ասում են, որ գետի մեջ սուրբ քար կա: Նա ընկերների հետ գնում և հանում է այդ քարը, բերում տեղադրում և կառուցում են մատուռ:

Հրազդան գետի ափով քայլեցինք, վերցրինք ջրից փորձանմուշ: Այնուհետև խաղացինք խաղեր և տարածքը մաքրեցինք աղբից: Այնուհետև Առինջում եղանք Լևոնի քարանձավում, ծանոթացանք ստեղծման պատմությանը:

Շատ հրաշալի օր ունեցանք…Նկարների հեղինակը ես եմ, ծաղիկների կողքով էլանտարբեր չանցա…

Posted in մայրենի

Ցախավելի գաղտնիքը

/Հին զրույց/
Շատ հին ժամանակ մի թագավոր կար

Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:

Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,

Չգիտեր, թե ո՞վ կհաջորդե իրան.

Թեպետ նա ուներ տասներկու որդի,

Բայց չէր իմանում, թե որին ընտրի:

Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,

Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.

Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,

Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,

Ոչ մեկը նրա բնույթը չուներ.

Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,

Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,

Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,

Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:

Թագավորն այսպես շատ որ մտածեց,

Հանելուկի պես մի բան հնարեց.

Մի թարմ ցախավել իր առջև դրած,

Որդոցը կանչեց և նրանց ասաց.

-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,

Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.

Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,

Եվ բավական է, որքան ապրել եմ.

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.

Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,

Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-

Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,

Որ ես հենց այսօր կապել եմ տվել.

Ձեզնից ով որ կկոտրե սրան,

Իմ թագն ու գահը ես կտամ նրան:

Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք,

Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:

-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,

Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.

Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,

Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.

Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,

Դեղնեց, սփրթնեց ւ ետ քաշվեցավ:

Հետո երկրորդը եկավ, վեր առավ,

Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.

Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,

Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,

Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,

Բայց ցախավելը չի էլ ծռեցին,

Ամենից վերջը փոքրը մոտեցավ

Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.

-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել

Իմ եղբարց նման իզուր չարչարվել.

Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ

Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.

Ջուրը կխեղդե, կրակը կայրե,

Ով այս չգիտե, թող նա փորձ անե:

Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,

Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:

Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,

Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:

Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,

Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին

Կա և խելքի ուժ, ինչպես և սրտի,

Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.

Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,

Եթե մասներում միություն չկա.

Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,

Նրանք անկասկած ուժով կլինին

Այսպես շատ անհատ երբ որ միանան,

Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.

Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,

Թե նրանք խմբով ինչեր են անում.

Նրանց պես եթե մարդիկ միանան,

Լեռներ կշրջեն, եթե կամենան.

Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ

Միացած ուժով կարող են շինել:

Ես քո տերության ցրված ուժերը,

Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,

Աուր կապերով կապած կապահեմ,

Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:

Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,

Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ>>:

Եվ այս ասելով՝ նա վեր է առնում,

Ավելի կապերը քանդում, արձակում.

Ճկուն ճղները վերցնում է հատ-հատ,

Ամենի առջև կոտրում զատ-զատ:

-Ապրիս, որդյակս,-ասում է հայրը,-

Քեզ է արժանի իմ թագն ու գահը:

Գրկում է որդուն, ճակատը համբուրում,

Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում:

-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-

Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,

Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,

Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.

Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,

Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:

-Մենք հնազանդ ենք,- ասում են նրանք,-

Տալով եղբորը պատիվ և հարգանք.

Իմաստուն որդին հասավ մուրազին,

Դուք էլ նրա պես հասնիք ձերինին:

Առաջադրանքներ

  • Կարդա՛ և դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
  • Արձակ պատմի՛ր զրույցը։ Մի ծեր թագավոր ուներ տասներկու զավակ և մտածում էր, թե իր գահը ում փոխանցի: Նա որոշեց մի ցախավել կապել տալ և կանչեց տցաներին և առաջարկեց, որ ով կոտրի այդ ցախավելը, ապա նա կդառնա թագավոր: Տղաները՝ մեծից փոքր փորձեցին կոտրել, բայց չստացվեց: Երբ հերթը հասավ փոքր որդուն, նա ասաց, որ ես չեմ կոտրի այս ավելը, որովհետև նա ամուր կապված է միմյանց և ցանկացած իր իր մեջ ուժ ունի, եթե միասին է: Նա քանդեց ավելը և ամեն մի ճյուղ սկսեց ջարդել առանձին: Թագավորը սա տեսնելով և լսելով տղայի խոսքերը՝ թագը դնում է նրա գլխին:
  • Ո՞րն է այս զրույցի ասելիքը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։ Պետք է լինել միասնական, եթե լինենք միասին, ապա կարող ենք շատ բանի հասնել:
  • Դուրս գրիր՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունը։

Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,

Եթե մասներում միություն չկա.

Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,

Նրանք անկասկած ուժով կլինին

Այսպես շատ անհատ երբ որ միանան,

Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.

Ընտրիր ժողովրդական ասացվածքներ, որոնք համապատասխանում են զրույցի իմաստին։
Գեղ կանգնի գերան կկոտրի:

Ձեռը ձեռք կլվանա, երկու ձեռքը` երես:

Մի ասացվածք էլ ի՛նքդ հորինիր։
Եթե դու միայնակ ես, դու թույլ ես, իսկ հարազատներիդ հետ՝ Հզոր։

Posted in Ճամփորդություն

Ճամփորդում ենք Կոտայքի մարզ

Երևան-Նոր Հաճն-Գետամեջ-Առինջ

Հրազդան գետ

Հրազդան գետ, 1946թ.

Հրազդանը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն Արաքսի ձախ վտակն է: Հրազդան գետն ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ,անցնում ԳեղարքունիքիԿոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի  մարզով ու թափվում Արաքսը։ Հրազդանի վրա կառուցվել են ՍևանիՀրազդանիԱրգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։ Հրազդանի ափին են Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները, Արզնի առողջարանը: Հրազդանի գետի վրա են կառուցվել Կարմիր կամուրջը (1679 թ., Երևան) Հաղթանակի (1945 թ.), Հրազդանի Մեծ (1956 թ.), Նուռնուսի (1981 թ.), Դավթաշենի (2000 թ.) կամուրջները:

Գետամեջ գյուղ

Գետամեջ գյուղ

Գետամեջ (Getamej, Гетамеч)-գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, հիմնադրվել է 1314 թվականին: պատմական անվանումներն են` Աղջաղշլաղ, Գեդրոն, Գետրոն, Կեդրոն, Կետրան, Կետրոն, Կիտիրան, Կիտրան, Քեթրան, Քեթրոն, Քիդիրան, Քիդրան, Քիթիրան, Քիթրան: Գյուղի բոլոր անվանումները ծագել են Կենտրոն բառից: Ենթադրվում է, որ գյուղը այդպես է անվանվել Արայի և Շամիրամ լեռների կենտրոնում գտնվելու պատճառով: Գետամեջ է վերանվանվել 1948 թվականի հունիսի 21-ին:Գյուղը գտնվում է ծովի  մակերևույթից  1250 մետր միջին  բարձրության  վրա, Հրազդան գետի ձախակողմյան բարձրադիր ափին:

Նոր Հաճն քաղաք

Նոր Հաճն քաղաքը, Հրազդան գետը, Գետամեջ գյուղը

Նոր Հաճնը (հիմնադրվել է 1953թ., քաղաք՝ 1991-ից) գտնվում է Երևանից 30 կմ հյուսիս-արևմուտք, Հրազդան գետի աջ ափին՝ 1338 մ բարձրության վրա: Անվանվել է Լեռնային Կիլիկիայի Հաճն քաղաքի անունով: Նոր Հաճն մայրուղուն կապում է հետաքրքիր ու գեղեցիկ երկաթյա մեծ կամուրջ: Այն շատ հետաքրքիր է նրանով, որ երկհարկանի է՝վերևի հարկը նախատեսված է մեքենաների համար իսկ ներքևինը — գնացքների:

Նոր Հաճնի կամուրջը

Առինջ գյուղ

Առինջ գյուղ, Մատուռ Ձագավանք

Առինջը պատմական աղբյուրներում հիշատակվում է 7-րդ դարից սկսած: Գյուղի մոտ պահպանվել են հին բերդի մնացորդներ: Պարսպի քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին հեղինակի հիշատակությունը` Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501թ.: Բերդի ներսում կան տներ և եկեղեցու ավերակներ: Առինջի մոտ են գտնվում Գետարգելի վանքըԱռնջուց վանքի ավերակները: Առինջում է գտնվում Ձագավանքը:

Լևոնի քարանձավ

Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Տոսյա Ղարիբյանը ամուսնուն՝ Լևոն Առաքելյանին շատ տարիներ առաջ խնդրեց կարտոֆիլը պահելու համար հոր փորել երկհարկանի տան մառանում: 1985թ.-ին ասված այս խնդրանքը փոխեց շինարար Լևոն Առաքելյանի ողջ կյանքը: Վարպետ Լևոնը սկսեց փորել ու միայնակ փորեց 23 տարի շարունակ՝ մինչև իր կյանքի վերջ: Լևոնին տեսիլք էր երևացել. նրան սպիտակ մառախուղի միջից մի ձայն ասել էր. «Լևոն, աշխարհով մեկ մի հրաշք կգործես: Կհիվանդանաս, հիվանդություններից չվախենաս: Ինչ պատկերներ գան քո աչքի առաջ, նույնությամբ կկատարես»: Հենց սրանից հետո է վարպետ Լևոնը որոշել այդքան խորը փորել կարտոֆիլի հորը: Գետնափոր թանգարանի խորությունը 21 մետր է: Քարանձավ-թանգարանն ունի 7 սենյակ, որոնք միացված են միջանցքներով ու աստիճաններով: Քարանձավի մակերեսը 280 քառակուսի մետր է. այն տարածվում է տան, բակի տակ: Տոսյա Ղարիբյանի խոսքով՝ քարանձավի ջերմաստիճանը չի փոխվում. և ամռանը, և ձմռանը 10 աստիճան է:

Posted in Հայրենագիտություն

Մատենադարան

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանն է: Այն ստեղծվել է 1921 թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա: Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ:

1939 թվականին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան՝ Հանրային գրադարան: 1945 թվականին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թ-ին: 1959 թ-ին Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենքը:

մատենադարանն - Մատենադարան
  • Մուտքի առաջ տեղադրված են Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի, Թորոս Ռոսլինի, Ֆրիկի, Գրիգոր Տաթևացու բազալտե արձանները, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանները:
մատենադարան 960x349 - Մատենադարան
  • Այստեղ պահվում է շուրջ 17.260 ձեռագիր, որից ավելի քան 11.180-ը հայերեն ամբողջական ձեռագրեր են, մնացածը՝ հայերեն ձեռագրերի պատառիկներ, նորագույն և օտարալեզու (արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ասորերեն, հին վրացերեն, հունարեն, լատիներեն, ռուսերեն և այլն) ձեռագրեր::

  •  Մատենադարանի շենքի հյուսիսային կողմում՝ սարալանջի տակ, ստեղծվել են ստորգետնյա գրապահոցներ՝ ձեռագրերի անվտանգ պահպանության համար։
  • Մատենադարանի արխիվում պահպանվում են 100 հազարից ավելի վավերագրեր:
  •  1997 թվականին Մատենադարանը գրանցվել է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում:
  • Մատենադարանի նոր մասնաշենքը կառուցվել է ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով:
մատենադարան 1 960x338 - Մատենադարան
  • Մատենադարան բառը գրաբարում նշանակում է գրադարան:
  • Մեզ հասած հնագույն ամբողջական ձեռագիրը 7-րդ դարում ընդօրինակված մագաղաթե Ավետարան է, որի վրա ձեռքը դրած երդվել են նախագահները:
  • Մուտքի մոտ գրված է ըստ ավանդության հայերեն թարգմանված առաջին նախադասությունը՝

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Ներքևում տեղադրված նկարները ես եմ նկարել 10.04.2021թ.՝ Մատենադարան կատարած այցելության ժամանակ:

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

1.Դավիթը ծառերն էտելու համար 15 աստիճան ունեցող սանդուղք օգտագործեց։ Նա կանգնեց մեջտեղի աստիճանին։ Ո՞րերորդ աստիճանին կանգնեց Դավիթը։

15-1=14

14:2=7+1=8

Պատ՝․ 8-րդ։

2.Մոնիկան, Աննան և Եվան միասին նարգիզներ տնկեցին։ Մոնիկայի և Աննայի տնկածները միասին 15-ն էին, իսկ Մոնիկայի և Եվայի տնկածները՝ 13-ը։ Քանի՞ նարգիզ միասին տնկեցին աղջիկները, եթե Մոնիկան տնկեց 7 նարգիզ։

Մոնիկա-7

Աննա-8

Եվա-6

7+8+6=21

3.Ծաղկանոցը 5 մարգ ուներ։ Երկրորդ մարգում 2-ով ավելի շատ կակաչ կար, քան առաջին մարգում, երրորդում՝ 2-ով ավելի շատ, քան երկրորդում, չորրորդում՝ 2-ով ավելի շատ, քան երրորդում, հինգերորդում՝ 2-ով ավելի շատ, քան չորրորդում։ Քանի՞ կակաչ կար առաջին մարգում, եթե բոլոր մարգերում միասին 35 կակաչ կար։

1-3

2-5

3-7

4-9

5-11

3+5+7+9+11=35

Պատ՝․ 3:

4.Քանի՞ տարբեր տառ ես օգտագործում գարնան երեք ամիսների անունները գրելու համար։

Մարտ

Ապրիլ

Մայիս

Պատ՝․9:

5.Ռաֆայելն ու Եգորը նստած են գնացքի հարևան վագոններում։ Ռաֆայելը, գնացքի սկզբից հաշվելիս, 5-րդ վագոնում է, իսկ Եգորը` վերջից հաշվելիս՝ 7-րդ։ Քանի՞ վագոն ունի գնացքը։ Դիտարկե՛ք բոլոր հնարավոր տարբերակները։

Պատ՝․ 12:

6.Երեսուն սովորողի չամչով փլավ հյուրասիրելու համար անհրաժեշտ է 3 կիլոգրամ բրինձ և կես կիլոգրամ չամիչ: Քանի՞ կիլոգրամ բրինձ և քանի՞ կիլոգրամ չամիչ է անհրաժեշտ 120 սովորողի հյուրասիրելու համար:

120:30=4 երեխա

4×3=12 կգ բրինձ

4×0,5=2կգ չամիչ

Պատ՝․ 12 կգ բրինձ և 2կգ չամիչ ։

7.Տասնինը ծաղիկը դասավորեցին ձնծաղիկ, մանուշակ, ձնծաղիկ, մանուշակ,․․․հերթականությամբ։ Շարքում ո՞ր ծաղկից ավելի շատ ստացվեց։

Պատ՝․ ձնծաղիկ։

8.Ծաղկազարդի տոնին Լուսինեն և Կարինեն որոշեցին ընկերների համար եռագույն ճակտոցներ հյուսել։ Քանի՞ տարբեր ճակտոց կստացվի, եթե նրանք ունեն կարմիր, կանաչ, դեղին, կապույտ թելեր։

Կարմիր, կանաչ, դեղին

Դեղին, Կապույտ, Կանաչ

Դեղին, կանաչ, կապույտ

Կարմիր, դեղին, կանաչ

Կապույտ, Կանաչ, դեղին

Կապույտ, դեղին, կանաչ

Կանաչ, դեղին, կարմիր

Կանաչ, դեղին, կապույտ

Կապույտ, դեղին, կարմիր

Կարմիր, կապույտ, դեղին

Պատ՝․ 10:

9.Արվեստանոցում 18 կգ կավ կա: Մարտի 15-ից սկսած՝ օրական 3 կգ կավ օգտագործեցին։ Մարտ ամսվա ո՞ր օրը կավը կվերջանա։

18:3=6

15:6=21

Պատ՝․ Մարտի 21-ին։

10.Կռահի՛ր օրինաչափությունն ու լրացրո՛ւ պակասող թիվը՝ 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55,—- :

Պատ՝․ 89:

Posted in Բնագիտություն

Սնկեր

Опубликовано 

1-233

Բնագիտություն 4-րդ դասարան

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիանները միաբջիջ են: Նրանք շատ փոքր են, դրանք անզեն աչքով չես կարողանա տեսնել, նրանց տեսնելու համար պետք է մանրադիտակ, բակտերիանները ունեն և իրենց լավ կողմեր և վատ: Լավ կողմերից եկն այն է, որ նրանք նպաստում են ծառերի և ծաղիկների աճին, իսկ վատ կողմն այն է, որ մարդու օրգանիզմի մեջ ներխուժելով կարող է առաջացնել տարբեր հիվանդություններ:  Սնկերը կազմված են թելերից: Նրանք հիմնականում բազմաբջիջ են: Որոշ սնկերի կարող ենք ուտել, նրանք են: Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

  1. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
    մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:
  2. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Ուտելի սնկեր— Ալիքասունկ, ԱկանջասնկերԱղվեսասնկերԱնձրևասնկեր, Շամպինիոն, պղպեղասունկ, սխտորասունկ, սպիտակ սունկ և այլն…:


Թունավոր-Մորխ, կաթնասունկ, ճանճասպան և այլն…:

Սունկը բույս է, թե  կենդանի։ Պարզաբանե՛ք։

Posted in Ռուսերեն

Страна, где все слова начинаются с «не»

Да, Джованнино-Бездельник был заядлым путешественником. Путешествовал он, путешествовал и оказался еще в одной удивительной стране. Здесь все слова начинались с частицы «НЕ».

– Что же это за страна такая? – спросил он у одного горожанина, что отдыхал в тени под деревом.

Горожанин вместо ответа достал из кармана перочинный нож и протянул его на ладони Джованнино.

– Видишь?

– Вижу. Ножик.

– Ничего подобного! Это неножик, то есть ножик, у которого впереди «не». Он служит для того, чтобы огрызки карандашей превращать в новые карандаши. Очень полезная вещь для школьников.

– Великолепно! – удивился Джованнино, – А еще что?

– А еще у нас есть невешалка.

– То есть вы хотите сказать – вешалка?

– Нет, именно то, что я и сказал, – невешалка. От вешалки мало проку, если на нее нечего вешать. А вот с нашей невешалкой совсем другое дело. На нее ничего вешать не надо, на нее уже все повешено. Нужно тебе пальто, иди и сними его! А если кому-нибудь нужен пиджак, то незачем ходить в магазин и покупать его. Надо только подойти к невешалке и снять его. У нас есть невешалки летние и невешалки зимние, незешалки для мужчин и отдельно – для женщин. Это сберегает нам деньги.

– Прекрасно! А еще что?

– Еще у нас есть нефотоаппарат, который, вместо того чтобы делать обычные снимки, делает карикатуры, и людям становится весело. Еще у нас есть непушка.

– Уфф! Как страшно!

– Ничуть! Непушка – это совсем не то, что пушка. Она служит для того, чтобы прекращать войну.

– А как же она действует?

– Очень просто! Даже ребенок может управлять ею. Если вдруг начинается война, мы сразу же трубим в нетрубу, стреляем из непушки, и война тотчас же прекращается.

Какая прелесть эта страна, где все слова начинаются с «НЕ»!

  1. Прочитайте сказку.
  2. Выпишите незнакомые слова и составьте предложения.
    Иллюстрированная-У меня есть иллюстрированная комната.
  3. Сочините несколько слов с «не»
    Нехорошо, неинтересна, небольшой, немаленький, не надейся,не играй
Posted in մայրենի

Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ: — Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը։
տնրօենի, երգել, վերադարձա, առաջին,

 2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

 ա/ ստիպված
 բ/բարձրաձայն
 գ/ թախանձագին
 դ/ սառնասրտորեն

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
ա/ մենակ- միայնակ

բ/  սաստիկ- ուժգին

գ/ նոր- թարմ, չօգտագործված       

դ/ փոքր- պստիկ, 

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան — պարզ
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

   ա/ լապտերների

   բ/ ծափահարությունների

   գ / աչքերում

   դ/ դերասանուհին

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
 դ/տեսարան-գոյական

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.
տանել-տանում էր
թողնել-թողեց
հայտարարել-հայտարարեցի
արտասվել-արտասվում

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

    Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա   —   մայրիկս

 ստորոգյալ —  տանում էր  

9. Տեքստից դու՛րս գրիր  ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:
— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.

Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: 
Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու: 

11. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:

Չապլինն իր առաջին ելույթի համար պարտական էր մորը։

12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:
Երբ մայրիկի ձայնը խզվեց տնօրենը որոշեց, որ Չապլինը կփոխարինի։

13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

 բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

15. Ո՞րն էր  Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:
Նա օժտված էր ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

Posted in Անգլերեն

Easter

Easter is a religious holiday celebrated by Christians.The meaning of the holiday is Jesus’s victory over bad things.He will always forgive us and will come back into our hearts if we say sorry. On Easter Sunday we paint eggs then have an Easter brunch.We also attend Easter sevice at church.

I like Easter very much as on that day people are kinder than the other days. Happy Easter to all of you.